Contemporary Eurasia VI (2) Contemporary Eurasia VI (2) | Page 39

ԱՐԱՔՍ ՓԱՇԱՅԱՆ
հայեցակարգը » 11 ։ Ըստ այդմ, Մերձավոր Արևելքի այն պետությունները, որոնք կցանկանային պաշտպանել իրենց « կոմունիզմի ծավալապաշտությունից » 12, կստանային ամերիկյան կառավարության քաղաքական ու տնտեսական աջակցությունը 13 ։
Դեպի ԽՍՀՄ-ը կողմնորոշված պետություններից ամենահանգուցայինը Եգիպտոսն էր, որի նախագահ Գամալ Աբդել Նասերի( 1954-1970) արաբական աշխարհիկ քաղաքական տեսությունները, այդ թվում ՝ արաբական ազգայնականության, միասնության ու համերաշխության գաղափարները, արդեն 1950-ականներին, աստիճանաբար, զգալի տարածում ստացան Մերձավոր Արևելքում ։ Այս համատեքստում իսլամի հայրենիք համարվող Սաուդյան Արաբիային, ի դեմս Սաուդ թագավորի( 1953-1964), մտահոգում էր տարածաշրջանում Էռ-Ռիյադի ոչ այդքան առաջնային դիրքը ։ Պատահական չէ, որ ՍԱԹ-ի և Եգիպտոսի միջև ձևավորվեց սուր մրցակցություն տարածաշրջանում ազդեցության լծակների համար ։ Սաուդական իշխող ընտանիքն ամերիկյան և բրիտանական կառավարությունների աջակցությամբ համարաբականությանը որպես այլընտրանք առաջ քաշեց միջազգային իսլամական միասնության և համերաշխության գաղափարները 14 ։
Սաուդյան Արաբիան սկսեց հանդես գալ նաև իսլամական արժեքների պահպանման, իսլամական աստվածաբանության տեսական հարցերը ժամանակակից աշխարհում հիմնավորելու և իսլամական աշխարհին հուզող խնդիրները համակարգելու հավակնությամբ ։ Աստիճանաբար բյուրեղացավ նաև վահաբական քարոզչության( դաուվա) օրակարգը, որի դրսևորումներից դարձան սաուդական ֆինանսավորմամբ ստեղծված
11
The Eisenhower Doctrine, 1957, https:// www. eisenhower. archives. gov / education / bsa / citizenship _ merit _ badge / speeches _ national _ historical _ importance / eis enhower _ doctrine. pdf.
12
Soviet Threat in Middle East, Documents from CQ Research Archives, http:// library. cqpress. com.
13
Հարությունյան Լ., Լիբանանը 1958-1975 թվականներին, Եր., 2007, էջ 78, 79:
14
Vassiliev A., King Faisal of Saudi Arabia: Personality, Faith and Times, Saqi Books, 2012, pp. 333-334.
39