Contemporary Eurasia VI (2) Contemporary Eurasia VI (2) | Page 38

ՎԱՀԱԲԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՍԱՈՒԴԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ … րոնում։ Սաուդյան Արաբիայի Թագավորությունն ըստ էության կրոնապետություն է։ Քաղաքական և կրոնական ինստիտուտ- ները փաստորեն սերտաճած են։ Ղուրանը և մարգարեի Սուն- նան ծառայում են որպես սահմանադրություն 9 ։ Սաուդյան Արաբիայի արտաքին քաղաքականության իսլամական ուղղության ձևավորումը 1960-1970-ականներին նավթային եկամուտներից ստաց- ված ֆինանսական արագընթաց և աննախադեպ հաջողու- թյունները նպաստեցին, որ Սաուդյան Արաբիայի Թագավորու- թյունը սառը պատերազմի տարիներին և դրանից հետո էլ իրականացնի վահաբականության արտահանումն արտաքին աշխարհ (որպես soft power)` նպատակ ունենալով իսլամի այդ ուղղությունը դարձնել առաջատար ուժ թե՛ իսլամական աշ- խարհում, թե՛ դրա սահմաններից դուրս։ Սաուդյան Արաբիայի արտաքին քաղաքական ձգտումներին էականորեն նպաստեց մասնավորապես ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի աջակցությունը։ Նավթային հսկայական պաշարների շնորհիվ թագավորությու- նը հայտնվեց Վաշինգտոնի հետաքրքրությունների և քաղա- քական գործընկերության ոլորտում։ Ինչ վերաբերում է Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունների սերտացմանը, այն շոշափելի էր արդեն թագավորության հիմնադրման շրջանում վերջինիս ցուցաբերած աջակցության շնորհիվ 10 ։ Երկրորդ աշխարհամարտից հետո միջազգային հարաբե- րություններում շարունակվում էր պահպանվել լարվածությունը աշխարհաքաղաքական երկու հիմնական դաշինքների միջև: Արդեն 1950-ականների վերջերին դեպի ԽՍՀՄ կողմնորոշված արաբական երկրների քաղաքական դիրքորոշումը փոխելու և առհասարակ Մերձավոր Արևելքում իր ազդեցությունն ամրա- պնդելու նպատակով ԱՄՆ-ը առաջ քաշեց «Էյզենհաուերի 9 10 Այս իրողությունն ամրագրված է 1992 թ. սահմանադրության մեջ։ Տե՛ս Saudi Arabia’s Constitution of 1992 with amendments through 2005, Article 1, https://www.constituteproject.org/constitution/Saudi_Arabia_2005.pdf. Մանրամասն տե՛ս Jeffrey R. Macris, The Politics and Security of the Gulf. Anglo-American hegemony and the shaping of region, Routledge, 2010. 38