ԱՐԱՔՍ ՓԱՇԱՅԱՆ
տեսանկյունից հիմք են ընդունվում առաջին հերթին Ղուրանը և մարգարեի սուննան, իսկ սուննի իսլամի կրոնաիրավական դպրոցները( մազհաբներ), մասնավորապես հանբալիականությունը, դիտարկվում են կարևոր, բայց ոչ առաջնահերթ 5 ։
Վահաբականությունը շատ դեպքերում համարվում է աղանդ, քանի որ անհանդուրժող է այն մուսուլմանների նկատմամբ, ովքեր վահաբականության տեսանկյունից խախտում են իսլամի սկզբունքները ։ Փաստ է, որ Մուհամմադ իբն Աբդ Ալ- Վահհաբը փաստորեն հանդես եկավ սուննի իսլամի տիրապետող ՝ ուղղափառ ձևաչափի դեմ ՝ կոչ անելով « մաքրազտել » այն 6 ։
Սաուդական պետության ստեղծումից հետո վահաբականությունը վճռորոշ դեր խաղաց թագավորության թե ՛ ներքին, թե ՛ արտաքին քաղաքականության ձևավորման հարցում ։ Իշխող ընտրանին 7 երկիրը կառավարում է Աբդ Ալ-Վահհաբի հետնորդների ՝ վահաբական ուլամայի իշխող թևի հետ ՝ դաշնակցելով Ալ Աշ-Շեյխ ընտանիքի հետ, որը մասնակցում է քաղաքական որոշումների ընդունմանը 8 ։ Բացի կրոնական ոլորտից, Ալ Աշ-Շեյխ ընտանիքը վերահսկում է մի շարք ոլորտներ ՝ կապված արդարադատության, կրթության, սպորտի, մարդու իրավունքների, գենդերային խնդիրների հետ և այլն ։ Հասարակության բարոյական նորմերի վերահսկողության գործընթացը նույնպես գտնվում է վահաբականության ուշադրության կենտ-
5
Zargar C., Тhe Hanbali and Wahhabi Schools of Thoughts as Observed Through the Case of Ziyarah, https:// etd. ohiolink. edu
6
Васильев А., Пуритане ислама. Ваххабизм и первое государство Саудидов в Аравии( 1744∕1745-1818), М., 1967, стр. 105.
7
ՍԱԹ-ում իշխանությունն ամբողջովին կենտրոնացած է Ալ-Սաուդ թագավորական ընտանիքի ձեռքում ։ Իշխանական համակարգի կենտրոնական դեմքը թագավորն է, որը ղեկավարում է դատական, գործադիր և օրենսդիր ոլորտները, նաև զինված ուժերի գլխավոր հրամանատարն է ։ Երկրի սահմանադրության մեջ, որը հռչակվեց 1992 թ., ամրագրված է, որ պետությունը պետք է կառավարեն հիմնադրի ՝ Աբդ Ալ-Ազիզ բին Սաուդի որդիները և որդիների որդիները ։ Տե ՛ ս Saudi Arabia’ s Constitution of 1992 with amendments through 2005, Article 5 / b, https:// www. constituteproject. org / constitution / Saudi _ Arabia _ 2005. pdf ․
8
Obaid N., The Power of Saudi Arabia ' s Islamic Leaders, Middle East Quarterly, September, 1999, vol. 6, no. 3, p. 51.
37