Contemporary Eurasia VI (2) Contemporary Eurasia VI (2) | Página 36

ՎԱՀԱԲԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՍԱՈՒԴԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ … հաբական պետության՝ Դիրիայի Էմիրության (1744-1818 թթ.) 1 , իսկ հետագայում ավելի ուշ՝ 1932 թ., Սաուդյան Արաբիայի Թագավորության (ՍԱԹ) ստեղծման համար 2 ։ Սաուդյան Արաբիայի պետական գաղափարախոսության հիմքում ընկած է սուննի իսլամի պահպանողական ուղղություն համարվող վահաբականությունը 3 ։ Այն շատ դեպքերում նույ- նական է սալաֆիականության հետ 4 ։ Գաղափարական առումով թե՛ սալաֆիականությունը, թե՛ վահաբականությունը կոչ են անում վերադարձ դեպի վաղ իս- լամի ակունքները՝ իսլամի պատմության ոսկեդարը համարվող Մադինայի շրջանը (622-632 թթ.)։ Հենց այս փուլում ձևավոր- վեց Մուհամմադ մարգարեի կողմից ղեկավարվող առաջին մուսուլմանական համայնքը՝ Ումման։ Իսլամի պատմության գրեթե բոլոր ժամանակներում, այդ թվում՝ սալաֆիականու- թյան շրջանակներում, ի հայտ են եկել իսլամական կրոնական և կրոնաքաղաքական բազմաթիվ շարժումներ, որոնք կոչ են արել վերադառնալ վաղ իսլամի ակունքներին։ Դրանցից էր նաև վահաբականությունը, որը, սկիզբ առնելով որպես իսլա- մական վերածննդի շարժում, ըստ էության, սալաֆիականու- թյան սաուդական մեկնաբանությունն է։ Անհանդուրժող լինե- լով ամեն տեսակ նորարարության հարցում՝ վահաբականու- թյունը հակված է շարիաթի նորմերի ճշգրիտ կատարմանը: Այս 1 Հարկ է նշել, որ Մուհամմադ իբն Սաուդի որդու և Մուհամմադ իբն Աբդ Ալ- Վահհաբի դստեր ամուսնությունն ավելի ամրապնդեց նշված քաղաքա- կան դաշինքը, որն ուժի մեջ է մինչ օրս։ 2 Մանրամասն տե՛ս Rasheed Madawi, History of Saudi Arabia, Cambridge University Press, 2010. 3 Williams R., Salafism, Wahhabism, and the Definition of Sunni Islam, Augustan College, Rock Island Illinois, http://digitalcommons.augustana.edu. 4 Իսլամում սալաֆիականներ ասելով նկատի են առնվում այն հավատաց- յալները կամ ճշմարիտ միաստվածականները («ահլ ալ-թաուհիդ», «մու- վահիդուն» և այլն), ովքեր հետևում են «բարեպաշտ նախնիների» («աս- սալաֆ աս-սալիհ») օրինակելի վարքին։ Սալաֆիականությունը մերժում է վտանգավոր և անընդունելի ամեն տեսակի նորարարություն («բիդա»), ինչը համարվում է անհավատություն («քուֆր») կամ բազմաստվածություն («շիրք»), իսկ այն իրացնողները ենթակա են միանշանակ մերժման և օտարման, նույնիսկ մահապատժի։ Տե՛ս Joas Wagemakers, Salafism, Oxford Research Encyclopedia, http://religion.oxfordre.com. 36