Contemporary Eurasia VI (2) Contemporary Eurasia VI (2) | Page 35

ԱՐԱՔՍ ՓԱՇԱՅԱՆ ԱՐԱՔՍ ՓԱՇԱՅԱՆ ՎԱՀԱԲԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՍԱՈՒԴԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՄԱԴԻՆԱՅԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ Ներածություն 1960-ականներից Սաուդյան Արաբիայի արտաքին քաղա- քականության իսլամական ուղղության ակտիվացումը, որն ար- տահայտվեց վահաբականության արտահանմամբ, իր ազդե- ցությունն ունեցավ Մերձավոր Արևելքում և դրա սահմաններից դուրս, այդ թվում՝ Արևմուտքում, մուսուլմանական հանրույթնե- րում ընթացող հասարակական և քաղաքական գործընթացնե- րի ձևավորման վրա։ Սալաֆիական-վահաբական ուղղություն- ների տարածման հետևանքով իսլամական շրջանակներում ընդլայնվեցին կրոնասիրության ու կրոնական պահպանողա- կանության ծավալները, ակտիվացան քաղաքական իսլամի շրջանակներում գործող կրոնաքաղաքական վերածննդի շար- ժումները, իսկ հասարակական գիտակցությանը շատ դեպքե- րում բնորոշ դարձավ կրոնականությունը։ Թագավորության իշ- խող վերնախավը, որն էապես կարևորում է վահաբականու- թյան նշանակությունը պետության թե՛ ներքին և թե՛ արտաքին քաղաքականության մեջ, մինչ օրս հարազատ է մնում քաղա- քական այն պայմանավորվածությանը, որը ձեռք բերվեց դեռևս XVIII դարում։ Սաուդյան Արաբիան՝ կրոնապետություն. վահաբակա- նության նշանակո