Contemporary Eurasia VI (2) Contemporary Eurasia VI (2) | 页面 32

ԵԳԻՊՏՈՍԻ՝ 2011-2012ԹԹ. ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. … ընդգծեցին երկակի միտումները: Մի կողմից՝ ընտրությունները հաստատեցին իսլամական շարժումների և «Մուսուլման եղ- բայրներ» կազմակերպության բարձր վարկանիշն ու հեղինա- կությունը բնակչության մեծամասնության շրջանում, մյուս կող- մից` ժամանակի հեռանկարում հասկանալի դարձավ, որ ազա- տական ժողովրդավարական գաղափարները որպես հենքային արժեք դեռևս ընկալելի չեն եգիպտական հասարակության լայն զանգվածների համար: Միևնույն ժամանակ իսլամիստ- ների հաղթարշավը խորհրդարանական ընտրություններում, իսկ հետո նաև «Մուսուլման եղբայրներ»-ի թեկնածու Մուհամ- մեդ Մուրսիի՝ Եգիպտոսի նախագահ ընտրվելը՝ պայմանավո- րեցին երկրի սրընթացը դեպի աստվածապետական կարգերի հաստատում: Սա այն առանցքային պատճառն էր, որ խորհրդարանա- կան ընտրություններին հաջորդած նախագահական ընտրու- թյուններից հետո «եգիպտական հեղափոխական ուժերը» երկ- րի պետական կառավարման մոդելի հարցում դարձյալ նախ- ընտրեցին զինվորական վերնախավի վարչակարգը, որի վառ ապացույցն էր Աբդել Ֆաթահ աս-Սիսիի կողմից իրականաց- ված 2013 թ. հուլիսի 3-ի ռազմական հեղաշրջումը: Եզրակացություն Վերլուծելով և ի մի բերելով Եգիպտոսում 2011-2012 թթ. խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ կարելի է արձանագրել, որ երկրում ազգայնական գաղափարների ճգնաժամը ստեղծեց ազատ, այլընտրանքային ընտրություն կատարելու բացառիկ հնարավորություն` հօգուտ իսլամական շարժումների: Օրինակ, երբեմնի գաղափարական շարժիչ ուժ հանդիսացող «նասերականությունը» արդեն տևական ժամա- նակ էր, ինչ կորցրել էր իր արդյունավետությունը, իսկ նրա վերապրուկները չէին կարող այլևս իշխանության և ժողովրդի միջև համախմբման գործոն լինել: Չափազանց հետաքրքրական է այն հանգամանքը, որ չնայած հակամուբարաքյան ցույցերի առաջատարն ազատա- կան-ժողովրդավարական ուժերն էին, այդուամենայնիվ «եգիպտական փողոցը» և մասնավորապես գյուղաբնակ զանգ- 32