ԳՈՌ ԳԵՎՈՐԳՅԱՆ
վածը նախընտրեցին իշխանության լծակների մոտ տեսնել իսլամականներին, ի դեմս ՝ « Մուսուլման եղբայրներ » կազմակերպության, որը հաղթանակ տարավ թե ՛ խորհրդարանական և թե ՛ դրանց հաջորդած նախագահական ընտրություններում:
Արդարացի լինելու համար պետք է փաստել, որ իսլամականների հաղթանակին մեծապես նպաստեց ընդհանուր բնակչության գյուղաբնակ ընտրազանգվածի թվաքանակի գերակայությունը` ի հակակշիռ եգիպտական հասարակության սակավաթիվ կրթված հատվածի: Վերջինս հստակ գիտակցում էր, որ ընտրությունների արդյունքում իշխանության եկած իսլամական ուժերը տանելու էին պետական համակարգի իսլամականացմանը, ինչն ըստ էության կհանգեցներ Եգիպտոսում « արաբական գարնան » հիմնական հաղթանակների կորստին, որոնք ձեռք էին բերվել եգիպտական հասարակության առավել կրթված և ազատական գաղափարներով տոգորված հատվածի կողմից:
Խորհրդարանական և նրանց հաջորդած նախագահական ընտրությունները Եգիպտոսում ի ցույց դրեցին այն իրողությունը, որ երկրում առկա են իրարամերժ երկու հիմնական բևեռներ ՝ ազգայնական գաղափարներով առաջնորդվող զինվորականները և աստվածապետություն կառուցելու ջատագովները ՝ իսլամականները: Լիբերալ-ժողովրդավարական հայացքներ ունեցող ուժերը թեպետև կանգնած էին եգիպտական հեղափոխության ակունքներում, այդուամենայնիվ հետհեղափոխական երկու հիմնական իրադարձություններում ՝ խորհրդարանական և նախագահական ընտրություններում, պարտվեցին:
Փաստորեն « Մուսուլման եղբայրներ » կրոնաքաղաքական կազմակերպությունը XX դարի սկզբից ծավալած իր ընդդիմադիր գործունեությամբ և աշխարհընկալմամբ կարողացավ ոչ միայն զբաղեցնել պետությունում առկա գաղափարական վակուումը, այլև յուրովի հասունացրեց եգիպտական հասարակությունը « ցասման » օրվան, իսկ որոշ առումով նաև « քաղաքացիական զարթոնքի » միտման գործոն դարձավ:
Այսպիսով, « արաբական գարնան » արդյունքում սկսվեց աշխարհիկ բռնապետական վարչակարգի փոխարինումը կրո-
33