Contemporary Eurasia VI (2) Contemporary Eurasia VI (2) | Page 31

ԳՈՌ ԳԵՎՈՐԳՅԱՆ
կան դատարանը որոշեց, որ Խորհրդարանի վերին պալատի ընտրություններն անցել են սահմանադրության խախտմամբ, և հաղթողների մեկ երրորդն անօրինական էր ընտրված: Մասնավորապես հանրային դժգոհություն չառաջացնելու նպատակով դատարանն իր որոշումը փորձեց հիմնավորել պատճառաբանությամբ, որ ընտրությունների ընթացակարգը չի համապատասխանել եգիպտական ընտրական համակարգի սկըզբունքներին 37: Այսպիսով, օրենքի ոչ կատարյալ լինելու արդյունքում անկախ թեկնածուները չկարողացան զբաղեցնել համապատասխան քանակությամբ աթոռներ Խորհրդարանում:
Հատկանշական է, որ Վերին պալատի ընտրություններից առաջ դատարանի որոշմամբ չեղարկվեց ընտրություններին Մուբարաքի ղեկավարած « Ազգային դեմոկրատական » կուսակցության մասնակցության նախկինում ընդունված արգելքը, ինչի արդյունքում մուբարաքյան իշխանության հետ կապ ունեցող քաղաքական որոշ խմբավորումների հնարավորություն տրվեց մասնակցելու ընտրություններին: Որպես հիմնավորում նշվում էր այն փաստարկը, որ տվյալ արգելքը սահմանափակում էր քաղաքացիների ազատ ընտրության իրավունքը և խախտում էր ժողովրդավարական երկրում հավասար քաղաքական մասնակցություն ունենալու սկզբունքը:
Փորձագետների մի մասի գնահատմամբ ընտրությունների արդյունքների չեղարկումն անվստահության միջավայր ձեվավորեց արդեն իսկ խարխլված եգիպտական ընտրական ինստիտուտի նկատմամբ:
Վերին պալատի ընտրությունների արդյունքների չեղարկումն անվստահության մթնոլորտ ձևավորեց եգիպտական հասարակության մեջ, որը, համընկնելով նախագահական ընտրարշավի ակտիվ շրջանի հետ, բացասական ազդեցություն ունեցավ` նվազեցնելով նախագահական ընտրություններում բնակչության մասնակցային ակտիվությունը 38: Պետք է փաստել, որ խորհրդարանական ընտրությունները Եգիպտոսում
37
Brotherhood`s Fahmy named Egypt Shura Council speaker, Ahramonline, 28,02,2018, http:// english. ahram. org. eg / NewsContent / 1 / 64 / 35602 / Egypt / Politics- / Brotherhoods-Fahmy-named-Egypt-Shura-Council-speak. aspx
38
Տե ՛ ս Не игнорируйте фальсификацию выборов в Египте, 24.01.2012, http:// ru. danielpipes. org / 10571 / ne-ignorirujte-falsifikatsiyu-vyborov-v-egipte
31