Contemporary Eurasia VI (2) Contemporary Eurasia VI (2) | Page 23

ԳՈՌ ԳԵՎՈՐԳՅԱՆ Ընտրական այս համակարգի կիրարկման պարագայում գերնպատակ է այս կամ այն ընդդիմության կողմից տվյալ պետության ներկայացուցչական մարմիններում տեղերի մեծա- մասնություն զբաղեցնելը: Եգիպտոսում խորհրդարանական ընտրությունների ժամանակ իսլամիստներն օգտագործեցին արևմտյան ժողովրդավարության ընթացակարգային հենց այդ ընկալումը՝ «մեկ մարդ, մեկ ձայն», որին հետո միայն պետք է ավելանար նաև այսպես կոչված «մեկ անգամ» սկզբունքը, որը ենթադրում էր նրանց քաղաքական ընդդիմադիրների համար մրցակցության հնարավորությունների սահմանափակում: Այդ- պիսով, ստեղծվում էր մի համակարգ, երբ ժողովրդավարու- թյունը տվյալ դեպքում դառնում էր մեկանգամյա՝ միայն հաղ- թողի համար, քանի որ հետո այն հենց հաղթողի կողմից պետք է խեղաթյուրվեր 23 : Պետք է նշել, որ արևմտյան քաղաքա- գիտական ընկալմամբ «մեկ մարդ, մեկ ձայն» հայեցակարգը ընտրական իրավունքների հավասարության և արդարության տարբեր մոդելների վերաբերյալ արևմտյան համափիլիսո- փայական քննարկման մասնավոր դեպք էր 24 : Օգտագործելով «մեկ մարդ, մեկ ձայն» համակարգը՝ իս- լամականները հմտորեն խուսափեցին հակաարևմտյան հռե- տորաբանությունից՝ հռչակելով իրենց հանուն ժողովրդավա- րության պայքարողներ, մինչդեռ իրականում Եգիպտոսում փորձեցին հիմնել աստվածապետական կարգեր: 23 24 ներին, ովքեր հենվում են բնակչության այն հատվածի վրա, որը շատ քիչ ներդրում է կատարում համընդհանուր տնտեսական բարիք ստեղծելու գոր- ծում: Ձախերն էլ համոզված են, որ այդ համակարգն ապահովում է «ծերերի» գերակայությունը, այսինքն՝ բնակչության առավել ապահովված շերտերի իրավունքները: Այս բանավեճը վկայում է, որ առաջիկայում «մեկ մարդ – մեկ ձայն» համակարգը կենթարկվի զգալի փոփոխությունների, քանի որ արդի ժողովրդավարությունը, ըստ տարբեր կարծիքների, քայքայման և կեր- պափոխման շրջան է թևակոխել: «Մեկանգամյա ժողովրդավարության» ընկալման շրջանակներում տեղին է հիշատակել Վեյմարյան հանրապետության ժողովրդավարական համակար- գը, որն ըստ էության օգնեց Ադոլֆ Հիտլերին գալ իշխանության: Մանրամասն տե՛ս Перспективы отмены равного избирательного права и системы «один человек, один голос», Экспертно- аналитическое исследова- ние, Фонд национальной энергетической безопасности, М., октябрь, 2014, https://www.politanalitika.ru/upload/iblock/fee/feec98442553a6bf7b839bd242e35 a37.pdf 23