Contemporary Eurasia VI (2) Contemporary Eurasia VI (2) | Page 22

ԵԳԻՊՏՈՍԻ՝ 2011-2012ԹԹ. ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. … շուրջ 19 : Այն միավորում էր տարբեր կուսակցություններ և քա- ղաքական ուժեր՝ ծայրահեղ աջերից մինչև ձախ կենտրոնա- մետ, օրինակ՝ «ալ-Թագամմու» կուսակցությունը, Եգիպտոսի «Կոմունիստական» կուսակցությունը և այլն 20 : Փաստենք, որ նախընտրական ողջ գործընթացում վերը նշված միությունների և դաշինքների կազմը պարբերաբար փոփոխվում էր, և այդ փոփոխությունը պայմանավորված էր ոչ թե գաղափարախոսության և կամ ծրագրերի ընդհանրություն- ներով, այլ «ուժեղագույնի» հետ խորհրդարան անցնելու հան- գամանքով: Չնայած նրանց միավորող որոշ գործոններին՝ իրակա- նում այդ կուսակցությունները ներկայացնում էին եգիպտական հասարակության տարբեր խմբեր և շահեր՝ հաճախ հանդես գալով իրենց սեփական հետաքրքրությ ուններից ելնելով: Ուշադրության արժանի է նաև այն հանգամանքը, որ Եգիպտո- սի պատմության մեջ առաջին անգամ ձևավորվեց նաև սու- ֆիական «Հաղթանակի» կուսակցությունը 21 : «Մեկ մարդ, մեկ ձայն, մեկ անգամ» համակարգը և «մեկանգամյա ժողովրդավարության» հաղթանակը Արդի արևմտյան ժողովրդավարության առանցքային հենքային արժեքներից է ընտրական իրավունքներից հավա- սար օգտվելու սկզբունքը, այսպես կոչված «մեկ մարդ, մեկ ձայն» համակարգը, երբ բոլոր համապատասխան տարիքի գործունակ քաղաքացիները, անկախ իրենց սոցիալական կար- գավիճակից, ստանում են ընտրական իրավունքներ 22 : 19 Նույն տեղում: Տե՛ս Ranko A., Crossing the Ideological Divide? Egypt`s Salafists and the Muslim Brotherhood after the Arab Spring, Studies in conflict & Terrorism Vol. 39, Issue 6, Taylors & Francis Online, 2016,http://www.tandfonline.com/doi/full/10.1080/1057610X.2015.1116274?src=re csys 21 Царегородцева И.А., Мусульманские группы Египта и их политические партии накануне и после “революции 25 января”, https://publications.hse.ru/preprints/114496156 22 Ներկայումս բազմաթիվ քաղաքագետներ «մեկ մարդ, մեկ ձայն» համակարգը գնահատում են որպես անարդար և ոչ ադեկվատ /թե ոչ արդյունավետ/: Աջերը կարծում են, որ այն չափից ավելի իրավունքներ է տալիս պոպուլիստ- 20 22