Contemporary Eurasia VI (2) Contemporary Eurasia VI (2) | Page 21

ԳՈՌ ԳԵՎՈՐԳՅԱՆ թյունը: Այս կոալիցիան միավորել էր քաղաքական տարբեր ուղղությունների ուժերին և հանդես էր գալիս որպես համազ- գային միություն, որը հակված էր ժողովրդավարական սկզբունքներին: Օրինակ՝ այս կոալիցիայի մեջ ընդգրկվեցին այնպիսի քաղաքական ուժեր, ինչպես` «ալ-Ղադ» կուսակցու- թյունը, ձախ «ալ-Քարամա» կուսակցությունը և այլն: Հարկ է նշել, որ «Մուսուլման եղբայրների» և նշված ազատական-ժո- ղովրդավարական կուսակցությունների միջև համագործակցու- թյուն սկսվել էր «արաբական գարունից» շատ ավելի վաղ, որոնց միավորում էր Մուբարաքի հրաժարականի պահանջը 16 : Պետք է փաստել, որ Ստորին պալատի ընտրություններից հե- տո ազատական այս ուժերը տհաճ անակնկալի եկան, երբ պարզ դարձավ, որ «Ժողովրդավարական դաշինք» թեկնածու- ների 70%-ը «Ազատություն և արդարություն» կուսակցության անդամներից էին 17 : Եգիպտական հասարակության շարքերում բավականին մեծ հեղինակություն էր վայելում մեկ այլ իսլա- միստական ուժ՝ «Իսլամական ալիանսը», որը գլխավորում էր սալաֆիական «ան-Նուր» կուսակցությունը: Դաշինքի կազմում ընդգրկված էին ևս սալաֆիական գաղափարախոսությանը հետևող մի քանի ուժեր: «ան-Նուր» կուսակցության գլխավոր քարտուղարի պնդմամբ քաղաքա- կան այդ ուժը ձգտում էր կառուցել ժամանակակից պետու- թյուն, որտեղ կպահպանվեին իսլամական ինքնաճանաչման սկըզբունքները 18 : Խորհրդարանական ընտրարշավում մասամբ ազդեցիկ դիրքեր էին զբաղեցնում «Հեղափոխությունը շարու- նակվում» է կուսակցությունը, որը ստեղծել էին եգիպտացի երիտասարդ հեղափոխականները և «Եգիպտական բլոկը», որը կազմավորվել էր «Ազատ եգիպտացիներ» կուսակցության 16 17 18 Сапронова М. А., նշվ.աշխ., էջ 86: Հարկ է նշել, որ այդ ժամանակ «Մուսուլ- ման եղբայրներին» միացել էին «ալ-Ղադ» կուսակցությունը, «Ապրիլի 6-ի» շարժումը և այլն: Տե՛ս Faris M.D., Constituting Institutions: The Electoral System in Egypt, Middle East Policy Council, Vol. XIX, N 1, Spring, 2012, http://www.mepc.org/constituting- institutions-electoral-system-egypt Տե՛ս Nafaa Hassan, Parliamentary elections and the future of the political system in Egypt, Contemporary Arab Affairs, Vol. 9, Issue 2, Taylors & Francis Online, 2016, http://www.tandfonline.com/doi/full/10.1080/17550912.2016.1157298?src=recsys 21