ԵԳԻՊՏՈՍԻ ՝ 2011-2012ԹԹ. ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. …
թյուն 11: Վերին պալատը կազմված էր 270 անդամից, որոնք ընտրվում էին 6 տարի ժամկետով 12: Ներկայացուցիչների 2 / 3-ը ընտրվում էր ուղիղ և գաղտնի քվեարկության միջոցով, 1 / 3-ը նշանակվում էր պետության նախագահի կողմից, 180-ից 120-ն ընտրվում էր կուսակցական ցուցակներով, և ևս 60-ը ՝ անհատական թեկնածուների համակարգի միջոցով 13:
2011-2012թթ. նոյեմբերի 28-ից հունվարի 11-ը կայացած եգիպտական Խորհրդարանի ստորին պալատի ընտրություններն անցան երեք փուլով: Առաջին փուլը ՝ նոյեմբերի 28-29-ից դեկտեմբերի 5-6-ը, երկրորդը ՝ դեկտեմբերի 14-15-ից դեկտեմբերի 21-22-ը, երրորդը ՝ հունվարի 3-4-ից հունվարի 10-11-ը: Ստորին պալատի ընտրություններին քվեարկողների ակտիվությունը կազմեց առաջին փուլում ՝ 65 %, երկրորդում ՝ 43 %, իսկ երրորդում ՝ 62 % 14:
Նախընտրական պայքարում ներգրավված քաղաքական ուժերի սոցիալական կազմի ու գաղափարական հենքի առումով հարկ ենք համարում ներկայացնել առավել առանցքային քաղաքական ուժերին, ինչն ավելի ընկալելի է դարձնում երկրում ստեղծված քաղաքական բևեռացումները:
Ստորին պալատի նախընտրական պայքարում առանձնանում էին քաղաքական ուժերի 4 հիմնական դաշինքներ, որոնց շուրջ էլ ըստ էության վերադասավորվում էին քաղաքական մյուս ուժերի ռազմավարական միությունները 15:
Եգիպտական ընտրազանգվածի ստվար հատվածի վրա թերևս առավել մեծ ազդեցություն ուներ « Դեմոկրատական միությունը », այն գլխավորում էր « Մուսուլման եղբայրների » քաղաքական թևը ՝ « Ազատություն և արդարություն » կուսակցու-
11
Նույն տեղում:
12
Տե ՛ ս Final Report of the Carter Center Mission to Witness the 2011-2012 Parliamentary Elections in Egypt, https:// www. cartercenter. org / resources / pdfs / news / peace _ publications / election _ re ports / egypt-2011-2012-final-rpt. pdf
13
Նույն տեղում:
14
Մանրամասն տե ՛ ս Egyptian Elections: Preliminary Results, Jadaliyya, 09.01.2012, http:// www. jadaliyya. com / Details / 24732 / Egyptian-Elections-Preliminary-Results- % 5BUPDATED % 5D
15
Տե ՛ ս Final Report of the Carter Center Mission to Witness the 2011-2012 Parliamentary Elections in Egypt, նշվ. աշխ.:
20