Contemporary Eurasia VI (2) Contemporary Eurasia VI (2) | Page 19

ԳՈՌ ԳԵՎՈՐԳՅԱՆ հասարակական երկփեղկվածությունը և քաղաքական դաշտի բյուրեղացումը կանխորոշեցին պետության կառավարման հա- մակարգի որակական նոր փոփոխությունները, որոնք անմի- ջապես արտացոլվեցին 2011-2012 թթ. կայացած խորհրդարա- նական ընտրություններում 8 : Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ամ- փոփելուց առաջ հարկավոր է անդրադառնալ եգիպտական Խորհրդարանի կառուցվածքին: Այսպես, եգիպտական Խոր- հըրդարանը բաղկացած էր երկու պալատից՝ ստորին՝ Ազգային ժողովը և վերին՝ Շուրայի խորհուրդը 9 : Խորհրդարանի երկու պալատներից միայն ստորինն էր, որ ուներ օրենսդրական լիա- զորություններ, և այդ առումով այս կամ այն ուժի մեծամաս- նական ներկայությունը վերջինիս համար ապահովում է բա- վական մեծ ազդեցություն: Եգիպտոսի Խորհրդարանի ստորին պալատը ներկայացնում էր 508 պատգամավոր, որոնք ընտըր- վում էին 5 տարի ժամկետով: Ընտրված 508-ից 498-ը ընտըր- վում էր մեծամասնական համակարգով, և ևս 10-ը նշանակվում էր պետության նախագահի կողմից: Ընդ որում 508 պատգա- մավորից 332-ը ընտրվում էր կուսակցական ցուցակներով, իսկ 166-ը՝ որպես անկախ թեկնածու 10 : Ինչ վերաբերում է Խորհրդարանի վերին պալատին՝ Շու- րայի խորհրդին, ապա այն ուներ միայն սահմանադրական փոփոխությունները քննարկելու, միջազգային համաձայնագրե- րի հետ կապված կարծիք հայտնելու հիմնական առաքելու- 8 9 10 Կարևոր է նշել, որ Մուբարաքի պաշտոնանկությունից հետո երկրի ղեկավար- ման լծակները վերցրած Զինված ուժերի բարձրագույն խորհուրդը, նպատակ ունենալով հստակեցնել պետության կառավարման մոդելը, ինչպես նաև որոշ առումով տեղի տալով «եգիպտական փողոցի» ճնշումներին, նախաձեռնեց խորհրդարանական, իսկ հետո նաև նախագահական ընտրությունների կազ- մակերպման և կայացման գործընթացը: Համաձայն 2014 թ. կայացած սահմանադրական հանրաքվեի՝ եգիպտական խորհրդարանն ունի ընդամենը մեկ պալատ, որը բաղկացած է 596 պատգա- մավորից, որոնք ընտրվում են 5 տարի ժամկետով: 596 պատգամավորից 120-ը ընտրվում է համաձայն կուսակցական ցուցակների, 448-ն անկախ թեկնածուներ են, և ևս 28-ին նշանակում է պետության նախագահը: Сапронова М.А., Египет: 90 лет конституционных трансформаций (1923- 2013гг.), М., 2014, с. 85. 19