Contemporary Eurasia VI (2) Contemporary Eurasia VI (2) | Page 18

ԵԳԻՊՏՈՍԻ՝ 2011-2012ԹԹ. ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. … հության գաղափարական հիմնական աղբյուրներից մեկը: Որոշ երկրներում նրանք գործել են ընդհատակում և դաժանո- րեն հետապնդվել իշխանությունների կողմից: Ամենևին էլ պատահական չէր, որ «արաբական գարնան» համատեքստում իսլամիստական գործոնը կարողացավ զբա- ղեցնել «արաբական ազգայնականության» ճգնաժամի ար- դյունքում առաջացած գաղափարական վակուումը 5 : Ավելին, Եգիպտոսի պարագայում վերը նշված ուժերն առաջ քաշեցին պետության կառավարման նոր մոդելի ընտրության հարցը 6 : «Մուսուլման եղբայրները»՝ որպես առավել կենսունակ քաղա- քական ուժ, դուրս գալով օրինական, թափանցիկ դաշտ, եգիպտական հասարակությանը կանգնեցրեց աշխարհիկու- թյան և իսլամականության բևեռների միջև դժվարին ընտրու- թյուն կատարելու փաստի առջև 7 : Քաղաքական այս վայրի- վերումների շրջանը երկրում առաջացրեց ներքաղաքական խոր ճգնաժամ: Հետմուբարաքյան իշխանության ժառանգորդ Զինված ուժերի բարձրագույն խորհուրդը, տեղի տալով երկրում քաղա- քական դաշտի արմատական բարեփոխումներ սկսելու «եգիպ- տական փողոցի» պահանջներին, միևնույն ժամանակ ձգտում էր պահպանել երկրի պետականության աշխարհիկ բնույթը, թեկուզև մեկ այլ բռնապետական վարչակարգի տեսքով: Այդ առումով հետմուբարաքյան Եգիպտոսում արդեն իսկ առկա 5 6 7 Առհասարակ արաբական ազգայնականության ճգնաժամի մասին քննարկում- ներն ավելի վաղ են սկսվել, իսկ «արաբական գարունը» այն հստակեցրեց: Տե՛ս Dawisha A., Requiem for Arab Nationalism, Middle East Quarterly, http://www.meforum.org/518/requiem-for-arab-nationalism, Volume 10, N1, Win- ter, 2003, pp. 25-41. “День гнева” пять лет спустя: что изменилось в Египте, Русская служба BBC, 26.01.2016., http://www.bbc.com/russian/international/2016/01/160125_5floor_arab_revolution s_5_years Ակտիվորեն սկ սեց քննարկվել Եգիպտոսում կառավարման այսպես կոչված «թուրքական մոդելի» ներդրման հավանականությունը, ինչը կպայմանավորեր երկրում այսպես կոչված «չափավոր իսլամամետների» իշխանության գալու նոր հնարավորությունը: Over 37.500 Egyptians to Take Part on January 25 th Uprising, տե՛ս The Muslim brotherhood's official English web site, Ikhwanweb,19.01.2011, http://www.ikhwanweb.com/article.php?id=27870 18