Contemporary Eurasia VI (2) Contemporary Eurasia VI (2) | Page 17

ԳՈՌ ԳԵՎՈՐԳՅԱՆ Եգիպտոսում սկսված հակամուբարաքյան հուժկու բողոք- ների գլխավոր դերակատարները եգիպտական հասարակու- թյան առավել կրթված շրջանակներն էին, եգիպտական մտա- վորականները՝ դասախոսներ, արվեստի ոլորտի ներկայացու- ցիչներ, ուսանողներ և այլն, որոնց ամփոփ կարող ենք անվա- նել ազատական-ժողովրդավարական ուժեր: Արդարացի լինելու համար հարկավոր է փաստել, որ եգիպտական հասարակությունը դասական քաղաքագիտու- թյան տեսանկյունից, ի տարբերություն արաբական մի շարք այլ երկրների հասարակությունների, որոնցից շատերին բնո- րոշ է ցեղային կառուցվածքը, ավելի կազմակերպված էր և ուներ իշխանությունների դեմ պայքարի ինստիտուցիոնալ տե- վական փորձ: «Արաբական գարնան» «ֆենոմենը» հանրապետական Եգիպտոսի պատմության մեջ աննախադեպ էր. ժողովրդավա- րական արժեքների հիման վրա քաղաքացիական հասարակու- թյուն կառուցելուն միտված գործընթացը ձևավորում էր ուրույն քաղաքական դաշտ` ըստ էության հավասար իրավունքներ ստեղծելով երկրում քաղաքական բոլոր ուժերի համար 4 : Սակայն հատկանշական է, որ ազատական-ժողովրդա- վարական շարժման ակտիվացմանը զուգընթաց, Եգիպտոսում «արաբական գարնան» «ֆենոմենի» բնորոշ կողմերից մեկը դարձավ իսլամական գործոնի և իսլամամետ կուսակցություն- ների ու շարժումների ակտիվացումը: Վերջիններիս գործու- նեությունը, այդ թվում՝ եգիպտական քաղաքական ընդհատա- կում տասնյակ տարիներ գործող «Մուսուլման եղբայրներ» ընդդիմադիր կրոնաքաղաքական շարժումը սկսեց նոր թափ ստանալ: Փաստենք, որ տևական ժամանակ արաբական մի շարք երկրներում, այդ թվում և Եգիպտոսում, կրոնաքաղաքա- կան ուժերը եղել են աշխարհիկ վարչակարգերի հիմնական գործուն ընդդիմախոսները, իսկ քաղաքական իսլամը` այլախո- 4 Համաձայն քաղաքական և քաղաքացիական ազատությունների հետազո- տության <<ֆրիդոմ Հաուս>> կազմակերպության կողմից հրապարակված տվյալների` Եգիպտոսը 2002-2010 թթ. համարվում էր ոչ ազատ, քաղաքական իրավունքների և ազատությունների իսպառ բացակայությամբ երկիր, տե՛ս Egypt 2010, Freedom in the World, https://freedomhouse.org/report/freedom- world/2010/egypt 17