Contemporary Eurasia VI (2) Contemporary Eurasia VI (2) | Page 16

ԵԳԻՊՏՈՍԻ՝ 2011-2012ԹԹ. ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. … ԳՈՌ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԵԳԻՊՏՈՍԻ՝ 2011-2012ԹԹ. ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. «ՄԵԿ ՄԱՐԴ, ՄԵԿ ՁԱՅՆ, ՄԵԿ ԱՆԳԱՄ» ՀԱՄԱԿԱՐԳԸ ԵՎ «ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ» ՀԱՂԹԱՆԱԿԸ Արաբական աշխարհում սկսված «արաբական գարունը» 2011 թ. ներթափանցեց նաև Եգիպտոս, որտեղ սկսված հասա- րակական-քաղաքական զարգացումները հանգեցրին պետու- թյան կարծրացած իշխանական համակարգի անկմանը: 2011թ. փետրվարի 11-ին «եգիպտական փողոցի» հուժկու բողոքների արդյունքում և գործող իշխանությանն արտաքին աջակցու- թյան դադարեցման պայմաններում 1 Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը հայտարարեց իր պաշտոնանկության մա- սին 2 : Փետրվարի 13-ին Եգիպտոսում իշխանությունն անցավ Զինված ուժերի բարձրագույն խորհրդին՝ գեներալ Հուսեյն Տանտաուիի գլխավորությամբ 3 : Զինված ուժերի բարձրագույն խորհուրդը ցրեց խորհրդարանը և առաջադրեց սահմանա- դրական փոփոխություններ անցկացնելու մասին պահանջը, որի հիման վրա պետք է ձևավորվեր նոր ժողովրդավարական իշխանական համակարգ, և անցկացվեին նոր խորհրդարանա- կան ընտրություններ: 1 2 3 ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, անդրադառնալով Եգիպտոսում տիրող իրավիճակին, նշել էր, որ նախագահ Մուբարաքը պետք է ենթարկվի ժողո- վըրդի կամքին, այսինքն` հրաժարական տա: Մուբարաքը Եգիպտոսի նախա- գահի պաշտոնը զբաղեցնում էր 1981թ.: Hosni Mubarak regins as president: Egyptian president stands down and hands over power to the Supreme Council for the Armed Forces, Al Jazira, 11.02.2011, http://www.aljazeera.com/news/middleeast/2011/02/201121125158705862.html Hussein Tantawi, head of Egypt`s Higher Military Council, Al Arabia, 11.02.2011, https://www.alarabiya.net/articles/2011/02/11/137247.html, Հարկ է նշել, որ Տան- տաուին առանձնապես մեծ ժողովրդականություն չէր վայելում Եգիպտոսում և ժողովրդի շրջանում ստացել է «Մուբարաքի պուդել» անունը: Shashak Joshi, Viewpoint: Too early to celebrate in Egypt?, BBC News, 12.02.2011, http://www.bbc.co.uk/news/world-middle-east-12438007 16