Contemporary Eurasia VI (2) Contemporary Eurasia VI (2) | Página 24

ԵԳԻՊՏՈՍԻ՝ 2011-2012ԹԹ. ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. … Ազգային ժողովի ընտրությունների երեք փուլերից յուրա- քանչյուրն անցավ տարբեր ընտրատարածքներում՝ խառը հա- մաչափ քվեարկությամբ: Փորձագետների կարծիքով այս խոր- հըրդարանական ընտրությունները հանրապետական Եգիպ- տոսում 1952 թ. ի վեր ժողովրդավարական ընտրությունների առաջին փորձն էին 25 : Հարկ է նշել, որ նախկինում, մասնա- վորապես 2010 թ., Եգիպտոսում անցկացված խորհրդարանա- կան ընտրություններն ուղեկցվում էին բազմաթիվ ընտրա- խախտումներով և հասարակական կարգի ոտնահարմամբ 26 : Փորձելով արտաքուստ ցուցադրել երկրում կտրուկ բարե- փոխումներ իրականացնելու պատրաստակամություն` Զինված ուժերի բարձրագույն խորհուրդը 2011 թ. նոյեմբերի 21-ին ըն- դունեց քաղաքական մեկուսացման մասին օրենքը, որը միտ- ված էր չթույլատրել նախկինում իշխող «Ազգային դեմոկրա- տական» կուսակցության անդամներին մասնակցելու ընտրու- թյուններին 27 : Ստորև ներկայացված են ստորին պալատի ընտրություն- ների արդյունքները 28 (աղյուսակ 1): Խորհրդարանի ստորին պալատի ընտրությունների երեք փուլերի արդյունքում առաջին տեղը զբաղեցրեց «Ազատություն և արդարություն» կուսակցությունը՝ հավաքելով ընտրաձայնե- րի 37,5%-ը 29 ՝ 498 տեղից զբաղեցնելով 235 տեղը, երկրորդը` սալաֆիական գաղափարախոսությամբ ան-Նուր 30 կուսակցու- 25 Ranko A., Crossing the Ideological Divide?, նշվ.աշխ.: Տե′ս Amr Hamzawy, Michele Dunne, Brotherhood Enters Election in a Weakened State, Carnegie endowment for international peace,15.11.2010, http://carnegieendowment.org/2010/11/15/brotherhood-enters-elections-in- weakened-state/42tv 27 Elections in Egypt: Implications of Recent Court Decisions on the Electoral Framework, Middle East and North Africa International Foundation for Electoral Systems, 09.08.2012, http://www.ifes.org/sites/default/files/egypt_scc_decisions august9.pdf 28 Տե՛ս Egyptian Elections: Preliminary Results, Jadaliyya, 09.01.2012, նշվ.աշխ.: http://www.jadaliyya.com/Details/24732/Egyptian-Elections-Preliminary-Results- %5BUPDATED%5D 29 Egypt՛s Islamist parties win elections to parliament, BBC News, 21.01.2012, http://www.bbc.com/news/world-middle-east-16665748 30 Ծայրահեղ-պահպանողական «ան-Նուր» կուսակցությունը գործունեության լիազորագիր ստացավ 2011 թ. հունիսի 13-ին, որն էլ ըստ էության համարվում 26 24