Contemporary Eurasia VI (2) Contemporary Eurasia VI (2) | Page 13

ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆ Այսպիսով, այս երկու գործոնները` Հայաստանի նրբորեն հավասարակշռված արտաքին քաղաքականությունը և Սփյուռ- քի աշխարհաքաղաքական դերը, հնարավորություն տվեցին մեզ այս անբարենպաստ աշխարհաքաղաքական պայմաննե- րում ոչ միայն դիմակայելու դրանց, այլ նաև ստանալու որո- շակի առավելություններ մեր հարևանների նկատմամբ: Մեզ համար շատ կարևոր է, որ տարածաշրջանը մտնի խաղաղության փուլ, ինտեգրման փուլ, քանի որ այս դեպքում մեր աշխարհաքաղաքական դիրքը, որը, ինչպես նշեցի, բա- ցասական գործոն է, ձեռք կբերի որոշ դրական գծեր: Մաս- նավորապես այդ դեպքում կարելի կլինի հաշվի առնել այն հանգամանքը, որ Հայաստանը գտնըվում է Հարավային Կով- կասի կենտրոնում: Դա նշանակում է, որ ինտեգրման գործ- ընթացների դեպքում Հայաստանի դերը տարածաշրջանում կմեծանա: Անհրաժեշտ է ընդգծել, որ մենք առնչվում ենք աշխարհա- քաղաքական նոր մարտահրավերներին, որոնք ի հայտ են եկել վերջերս: Ես նկատի ունեմ առաջին հերթին Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունների սրացումը: Դա իսկապես մարտահրավեր է աշխարհաքաղաքական առումով մեզ հա- մար, քանի որ կարող է հանգեցնել այն հավասարակշռության խախտմանը, որը մենք կարողացել էինք ստեղծել՝ համա- գործակցելով Ռուսաստանի և Արևմուտքի հետ: Այս առումով, ես կարծում եմ, որ Հայաստանը չպետք է ենթարկվի աճող ճնշումներին և չգայթակղվի թվացյալ առավելություններով՝ շա- րունակելով իր արդեն տասնամյակների ընթացքում փորձարկ- ված արտաքին քաղաքականության ռազմավարական գիծը և խուսափելով Հայաստանի և Արցախի անվտանգությանը սպառնացող զարգացումներից: Հաջորդ նոր երևույթը, որը նույնպես կարող է մեզ համար վտանգ ներկայացնել, այն է, որ Մերձավոր Արևելքը, այսպես ասած, «ընդլայնվում է» և կարող է ներքաշել նաև Հարավային Կովկասը և մանավանդ Հայաստանը: Սա նույնպես լուրջ մարտահրավեր է, և այստեղ մենք նույնպես պետք է կա- րողանանք գտնել այն հավասարակշռությունը, ես կօգտագոր- ծեի ավելի շուտ էկվիլիբրիում եզրույթը, որը մեզ հնարավո- 13