Contemporary Eurasia VI (2) Contemporary Eurasia VI (2) | Seite 14
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ
րություն կտա բոլոր հնարավոր միջոցներով օգնելու մեր հայ-
րենակիցներին Մերձավոր Արևելքում, մասնավորապես Սի-
րիայում, միևնույն ժամանակ հեռու մնալու մերձավորարևելյան
այն բարդ և վտանգավոր զարգացումներից, որ ընթանում են
մեր աչքերի առջև:
Մեկ հանգամանքի վրա ևս կանգ առնեմ և դրանով
ավարտեմ: Մենք ապրում ենք մի աշխարհում, որը ենթարկվում
է գլոբալիզացիայի՝ համաշխարհայնացման, որի հիմքում հա-
մացանցի լայն տարածումն է: Իհարկե, այս երևույթը պա-
րունակում է բազմաթիվ վտանգներ` կապված մասնավորապես
մեր ինքնության կորստի հետ: Բայց սա նա և մի նոր հնա-
րավորություն է մեր ժողովրդի համար: Ես նկատի ունեմ այն
հանգամանքը, որ հայ ժողովուրդը համամոլորակային առումով
Հայաստան-Սփյուռք ցանցային կառույց է, որը գործում է
աշխարհով մեկ, և համացանցի, վիրտուալ աշխարհի առա-
ջացումը, նրա դերի մեծացումը մեզ հնարավորություն է տալիս
որպես ցանցային կառույցներ ունեցող ժողովրդի` բարելավելու
մեր դիրքն աշխարհում:
Վերջերս ես զեկուցումով հանդես եկա արտասահմանյան
մի երկրում, որտեղ առաջարկեցի հետևյալ մոտեցումը, որ
Հայաստանի նման փոքր երկրները կարող են փորձել մշակել
նոր աշխարհաքաղաքականություն` վեր կանգնելով դասական
աշխարհաքաղաքականությունից, որը մեզ համար, ինչպես
նշեցի, հիմնականում անբարենպաստ է: Այս առումով վիր-
տուալ աշխարհը մեզ համար նոր հնարավորություններ է
ստեղծում: Բերեմ միայն մեկ օրինակ. Վիքիպեդիայում հայերեն
հոդվածների թվով մենք աշխարհում մոտավորապես 40-րդ
տեղում ենք: Այսինքն՝ համեմատենք, 130-րդ տեղը դասական
աշխարհաքաղաքականության տեսակետից և 40-րդ տեղը
Վիքիպեդիայում, որը ժամանակակից համաշխարհայնացող
աշխարհի կարևոր երևույթներից է:
Կարծում եմ, որ նոր համամոլորակային զարգացումները
մեզ համար նոր հնարավորություններ են բացում: Եվ այս
առումով մեր Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովն իր
դրական դերը կարող է ունենալ և կդառնա ոչ միայն հա-
մաժողով, այլև խորհրդաժողով և բարենպաստ մթնոլորտ
14