Contemporary Eurasia VI (2) Contemporary Eurasia VI (2) | Page 11

ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆ մեր հարևանների` Վրաստանի և Ադրբեջանի, ոչ միայն պահ- պանել իր տարածքային ամբողջականությունը, այլ նաև օգնել Արցախի ժողովրդին: Այսինքն՝ մենք կարողացանք հաջողու- թյամբ դիմակայել աշխարհաքաղաքական մարտահրավերին: Ի՞նչն է դրա պատճառը: Երկու աշխարհառազմավարա- կան բնույթի հանգամանք ես ուզում եմ նշել: Առաջինը Հա- յաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության ռազմավարությունն է, և երկրորդը՝ Սփյուռքի աշխարհաքա- ղաքական գործոնը: Ռազմավարական տեսակետից անկախության տարինե- րի մեր արտաքին քաղաքականությունը, կարծում եմ, կարող է համարվել ոչ միայն հաջողված, այլ նաև բացառիկ մի երևույթ համաշխարհային դիվանագիտության տեսադաշտում: Բա- ցատրեմ միտքս: Մենք կարողացել ենք այս տասնամյակների ընթացքում պահպանել դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի հետ, մաս կազմել նրա ղեկավարած ռազմա- քաղաքական դաշինքի և միաժամանակ շատ լավ հարաբերու- թյուններ հաստատել Արևմուտքի հետ: Ընդ որում, մեր հարաբերությունները և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի հետ հիմնվում են, կարծում եմ, հետևյալ մի շատ կարևոր սկզբունքի վրա. մենք բոլոր այն պարտավորություն- ները, որ վերցնում ենք մեզ վրա այդ հարաբերությունների շրջանակներում, շատ հստակ կատարում ենք: Հետաքրքիր է նշել, որ այդօրինակ գնահատականներ տրվում են նաև մեր գործընկերների կողմից: Մասնավորապես կարող եմ փաստել, որ այդպիսի գնահատականներ տրվել են Բրյուսելում տեղա- կայված ՆԱՏՕ-ի գլխավոր ռազմակայանում՝ այնտեղ իմ ունեցած հանդիպումների ընթացքում: Ինչ խոսք, ՀՀ-ի նման փոքր երկրին հեշտ չէ դիմակայել տարատեսակ ճնշումներին և վարել այդպիսի հստակ, նրբորեն հավասարակշռված և աշխարհի հզոր պետությունների համար հասկանալի և ընդունելի արտաքին քաղաքականություն: Սա- կայն, կրկնեմ, այդ մեզ մինչև հիմա հաջողվել է: Մյուս կողմից, պետք է նշել, որ մենք կարողացել ենք մեր չորս հարևաններից երկուսի հետ հաստատել կայուն բարե- կամական հարաբերություններ: Մասնավորապես Իրանի հետ 11