Contemporary Eurasia VI (2) Contemporary Eurasia VI (2) | Page 10
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ
ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ
ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆ
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ
Ես կփորձեմ շատ հակիրճ ներկայացնել իմ տեսակետն
այն աշխարհաքաղաքական գործընթացների վերաբերյալ,
որոնք տեղի են ունենում մեր տարածաշրջանում: Քանի որ ես
չեմ ներկայացնում քաղաքական առօրյա գործառույթներ իրա-
կանացնող որևէ կառույց, ապա իմ մոտեցումը հիմնվում է ավե-
լի շատ աշխարհաքաղաքական բնույթի իրողությունների վրա,
այլ ոչ թե քաղաքական զարգացումների:
Սկսենք նրանից, որ ամենաբարդ, ամենածանր մարտա-
հրավերը, որ կանգնած է մեր երկրի առջև, առաջին հերթին
մեր աշխարհաքաղաքական դիրքն է: Հիշեցնեմ, որ մենք
չունենք ելք դեպի ծով. մեր չորս սահմաններից երկուսը փակ
են, չունենք էներգակիրների պաշարներ և այլն: Ավելացնեմ
նաև, որ դասական աշխարհաքաղաքականության տեսակե-
տից Հայաստանը գտնվում է աշխարհում, եթե միջ ինացնենք,
մոտավորապես 130-րդ տեղում իր բնակչությամբ, իր տարած-
քով, իր ՀՆԱ-ով: Սրան ավելանում է այն հանգամանքը, որ մեր
հարևաններից երկուսը, մասնավորապես Թուրքիան, շատ լավ
հասկանալով Հայաստանի աշխարհաքաղաքական այս թուլու-
թյունը, փորձում է ճնշում գործադրել մեզ վրա՝ փակ պահելով
սահմանը: Ադրբեջանը դիմում է ռազմական ճնշման միջոց-
ների: Այսինքն՝ մեր վիճակն աշխարհաքաղաքական առումով
դժվար է:
Սակայն ոչ այնքան հեռու անցյալի փաստերը հուշում են,
որ անցած տասնամյակների ընթացքում Հայաստանը հաղթեց
պատերազմում, Հայաստանը կարողացավ, ի տարբերություն
10