Contemporary Eurasia, Economic and Political Issues, volume V (1) Contemporary Eurasia volume V (1) | Page 99
ՄՈՒՇԵՂ ՂԱՀՐԻՅԱՆ
ցումը չեն լուծում Իրաքի առջև ծառացած խնդիրները 27 : Ալ-Մա-
լիքիի և քրդերի դիմակայությունն ավարտվեց 2014 թ., երբ
օգոստոսին երկրում ստեղծված քաոսային վիճակի պատճա-
ռով վարչապետը ստիպված էր հրաժարական տալ՝ տեղը զի-
ջելով իրաքյան տարբեր խմբակցությունների համար առավել
ընդունելի Հեյդար Ալ-Աբադիին:
Տարածքային վեճերից ու կառավարման լծակների բաշխ-
ման խնդիրներից բացի՝ Բաղդադի և Էրբիլի հարաբերություն-
ներում լուրջ փորձաքար էր նավթի արդյունահանման և եկա-
մուտների բաշխման խնդիրը: Պատերազմի հետևանքով զգա-
լիորեն նվազած նավթարդյունահանման ծավալներն անհրա-
ժեշտ էր վերականգնել՝ երկրի կարիքները հոգալու համար:
Նավթն Իրաքից արտահանվող հիմնական ապրանքն ու
եկամտի գլխավոր աղբյուրն է: Թե՛ Բաղդադի, թե՛ Էրբիլի հա-
մար նավթի արդյունահանման ու արտահանման վրա վերա-
հսկողությունը ռազմավարական նշանակություն ուներ:
Սահմանադրությամբ Իրաքյան Քրդստանը ստացավ երկ-
րի նավթային եկամուտների 17%-ը, քանի որ, ըստ 112-րդ հոդ-
վածի, արդյունահանված նավթն ու գազը, եկամուտները պետք
է բաշխվեին երկրի բոլոր հատվածներում բնակչության թվա-
քանակին համապատասխան: Եկամուտների բաշխումը կա-
տարվում էր հետևյալ կերպ. երկրի ամբողջ տարածքից ար-
դյունահանված ու վաճառված նավթի եկամուտները կենտրո-
նանում էին Բաղդադում, վերջինս էլ իրականացնում էր
բաշխումը: Ոլորտը կարգավորելու հարցով շահագրգռված էր
ԱՄՆ-ը, որը կառավարության վրա ճնշում էր գործադրում
համապատասխան օրենսդրություն ընդունելու համար:
Իրաքի վարչապետ Նուրի Ալ-Մալիքին բարդ վիճակում էր
հայտնվել ածխաջրածինների մասին օրենքի քննարկման ժա-
մանակ: Ամերիկյան վարչակազմը Ալ-Մալիքիին աջակցությու-
նը շարունակելու համար նախապայման էր դրել այդ օրենքի
ընդունումը: Օրենքի ընդունումը, որը պետք է նպաստեր ներ-
դրումների ավելացմանը, նշանակում էր, որ Ալ-Մալիքին պետք
է ընդունի քրդերի պահանջները նավթային պայմանագրերի
կնքումն ապակենտրոնացնելու վերաբերյալ: Էրբիլի պահանջ-
ների կատարումը ոչ միայն կուժեղացներ վերջինիս դիրքերը,
այլև կարող էր նաև խթան հանդիսանալ, որ նավթով հարուստ
մյուս շրջանները ևս ինքնուրույնություն պահանջեն նավթային
27
Նույն տեղում:
99