Contemporary Eurasia, Economic and Political Issues, volume V (1) Contemporary Eurasia volume V (1) | Page 100

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ
պայմանագրեր ստորագրելու հարցում 28: Նշենք, որ 2004-2009 թթ. շիաներով բնակեցված հարավում տեղական իշխանությունները մեծամասամբ Ալ-Մալիքիի « Դաուայի » մրցակից Իրաքի իսլամական գերագույն խորհրդի վերահսկողության տակ էին: Այն կողմ էր շիայական շրջանի ստեղծմանը, որը կվերահսկեր Իրաքի հարավում գտնվող նավթի պաշարները 29:
Ջորջ Բուշ Կրտսերի վարչակազմի աջակցությամբ, ինչպես նաև ճնշմամբ 2007 թ. քննարկման դրվեց նավթագազային ռեսուրսների մասին օրենքը, որը փոխզիջում էր ենթադրում սուննիների, շիաների և քրդերի միջև: Հունվարին ամերիկացիներին ուղղված Բուշի ուղերձում նշված էր, որ « Իրաքի յուրաքանչյուր քաղաքացու երկրի տնտեսությունից մասնաբաժին տալու համար Իրաքը կընդունի օրենք ՝ նավթային եկամուտները բոլոր իրաքցիների միջև բաշխելու համար » 30:
Իրաքի կառավարությունն ածխաջրածինների վերաբերյալ օրենքին հավանություն տվեց 2007 թ. փետրվարի 27-ին: Օրենքով Նավթի և գազի դաշնային խորհուրդը, որի անդամ են նաև շրջանների ներկայացուցիչները, պատասխանատվություն պետք է կրեր նավթային քաղաքականության, նավթահանքերի շահագործման համար և իրավունք ուներ փոփոխություններ կատարելու նավթային ծրագրերում ու քաղաքականությունում 31:
2007 թ. Բաղդադի հետ նավթային օրենքի վերաբերյալ բանակցությունները, այդուհանդերձ, ձախողվեցին, որից հետո Իրաքյան Քրդստանը սկսեց զարգացնել իր նավթագազային արդյունաբերությունը: Քրդերը 2007 թ. նավթի ու գազի վերաբերյալ սեփական օրենքն ընդունեցին 32: Օրենքի 13-րդ հոդ-
28
Kane S., նշվ. աշխ., էջ 14:
29
Նույն տեղում:
30
Transcript of President George W. Bush’ s address to the nation on U. S. policy in Iraq, January 11, 2007. http:// www. nytimes. com / 2007 / 01 / 11 / us / 11ptext. html( մատչելի էր 01.04.2016):
31
, Աբդալ عبدالھادي الحساني, قانون النفط والغازبين النظريه والواقع, ص. 5 02.06.2007, Հադի Ալ-Հասանի, կանուն ալ-նաֆտ վալ ղազ բեյնալ նազարիյա վալ վակիա: http:// www. iier. org / oillaw / Comments % 20on % 20the % 20Oil % 20 &% 20Gas % 20La w % 202. pdf, 2007( մատչելի էր 04.01.2016):
32
Oil and Gas Law of the Kurdistan Region – Iraq, Decision No.( 28) – 2007, KRG website, 07 Sep 2007. http:// cabinet. gov. krd / uploads / documents /
100