Contemporary Eurasia, Economic and Political Issues, volume V (1) Contemporary Eurasia volume V (1) | Page 101

ՄՈՒՇԵՂ ՂԱՀՐԻՅԱՆ վածում նշված էր գործող և դեռևս չշահագործվող նավթա- հանքերից եկամուտ ստանալու մասին, սակայն 17-րդ հոդվա- ծում, որը դաշնային իշխանությունների հետ համագործակցու- թյան մասին էր, նշված է, որ Քրդստանի կառավարությունը գործող նավթահանքերից արդյունահանված նավթագազային ռեսուրսների կառավարումը համաձայնեցնելու էր դաշնային կառավարության հետ, սակայն խոսք չկար դեռևս չշահագործ- վող հանքավայրերի մասին 33 : Շրջանցելով Իրաքի կառավա- րությանը՝ քրդական իշխանությունները պայմանագրեր ստո- րագրեցին միջազգային նավթային ընկերությունների հետ: Այդ քայլից հետո Բաղդադի ու Էրբիլի հարաբերությունները շարու- նակեցին վատթարանալ: Մինչ այդ մի շարք փոքր նավթային ընկերություններ ար- դեն սկսել էին հետազոտական աշխատանքներ իրականացնել, սակայն բանակցությունների ձախողումից հետո ներգրավեցին նաև միջին մեծության ընկերություններին, այդ թվում՝ ԱՄՆ-ից: Քրդական ղեկավարությունը 2007 թ. սեփական նավթային օրենքի հիման վրա մի շարք պայմանագրեր ստորագրեց, որոնք Իրաքի նավթի նախարար Հուսեյն Շահրիստանին անօ- րինական որակեց 34 : Պայմանագրեր ստորագրվեցին թուրքա- կան Genel, ամերիկյան Hunt Oil, ԱՄԷ-ի Dana Gas, բրիտա- նական BP, նորվեգական BNO Asa, ավստրիական OMV, հարավկորեական SK, կանադական Talisman, շվեյցարական Addax ընկերությունների հետ 35 : Բաղդադը չճանաչեց ինք- նուրույն նավթային պայմանագրեր ստորագրելու Էրբիլի իրա- վունքը: Չնայած կողմերը համաձայնության եկան եկամուտ- ների բաշխման սկզբունքների շուրջ, քրդերը պնդում էին, որ պետք է ինքնուրույն պայմանագրեր ստորագրելու իրավունք ստանան: 33 34 35 Kurdistan%20Oil%20and%20Gas%20Law%20English__2007_09_06_h14m0s4 2.pdf (մատչելի էր 01.04.2016). Տե՛ս Oil and Gas Law of the Kurdistan Region – Iraq, http://cabinet.gov. krd/uploads/documents/Kurdistan%20Oil%20and%20Gas%20Law%20English_ _2007_09_06_h14m0s42.pdf. Iraqi Oil minister authorized to ban Kurdistan oil exports, 24.11.2007, http://ekurd.net/mismas/articles/misc2007/11/government1277.htm (մատչելի էր 01.04.2016). KRG Ministry of Natural Resources Production Sharing Contracts, KRG website, http://cabinet.gov.krd/p/p.aspx?l=12&p=1 (մատչելի էր 01.04. 2016). 101