ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ
Ըստ սահմանադրության ՝ նավթի ու գազի հետ կապված հարցերը դաշնային կառավարության բացառիկ իրավասության տակ չեն, իսկ 121-րդ հոդվածի 2-րդ մասում նշված է, որ շրջանների օրենքները գերակայում են դաշնային օրենքներին, եթե խոսքը չի վերաբերում դաշնային կառավարության բացառիկ իրավասություններին 36: Հիմնվելով այս հոդվածի վրա ՝ քրդերն ինքնուրույնություն էին պահանջում նավթային ոլորտում: Այդ նպատակով մեկնարկած խողովակաշարի շինարարությունը, որը պետք է Թաք Թաք և Թաուկե նավթահանքերից արդյունահանվող նավթը հասցներ Թուրքիայի սահման, չէր լուծում այդ խնդիրը: Իրաքը Թուրքիային կապող նավթամուղը Քիրքուք-Ջեյհանն է: Նավթի արտահանման նպատակով կառուցվող քրդական ցանկացած խողովակաշար պետք է միանար Քիրքուք-Ջեյհանին, որը քրդերի տարածքով չի անցնում և պատկանում է Իրաքին: Թուրքիայի և Իրաքի միջև գործող պայմանագրով Քիրքուք-Ջեյհան նավթամուղով հոսող նավթը համարվում է Իրաքի սեփականությունը, և չկա իրավական մեխանիզմ, որը թույլ է տալիս Անկարային անմիջապես վճարել Էրբիլին 37: Բացի այդ, քրդերը նավթ արտահանելու համար այսպես թե այնպես պետք է ստանային Բաղդադի համաձայնությունը: Նավթի հարցում դաշնային կառավարության դիրքերն ավելի ուժեղ էին, հետևաբար վարչապետ Ալ-Մալիքին մերժեց ոչ միայն պայմանագրեր ստորագրելու իրավունքը, այլ նաև պայմանագրերի բնույթը, որով նավթ արդյունահանող ընկերությունները մասնաբաժին պետք է ստանային 38:
Էրբիլի վրա ճնշում գործադրելու համար Իրաքի ՝ 2008 թ. բյուջեի քննարկման ժամանակ սուննի և շիա արաբ պատգամավորները փորձեցին ՔՇԿ-ին փոխանցվող նավթային եկամուտները 17 %-ից կրճատել մինչև 13 %: Քրդերը նախագահ Ջալալ Թալաբանիի միջոցով սպառնացին վետո դնել բյուջետային օրենքի վրա, ինչի շնորհիվ կարողացան պահպանել 17 %-ը 39:
36
Anderson L., G. Stasnfield, նշվ. աշխ., էջ 3, http:// mepc. org / journal / middleeast-policy-archives / kurds-iraq-struggle-between-baghdad-and-erbil( մատչելի էր 01.04.2016).
37
Natali D., How independent is the Iraqi-Kurdish pipeline to Turkey?, Nov 4., 2013, Al-Monitor, http:// www. al-monitor. com / pulse / en / originals / 2013 / 11 / iraqikurdish-pipeline-turkey-oil-policy-export. html( մատչելի էր 10.05.2014).
38
Hiltermann J., Revenge of the Kurds: Breaking Away from Baghdad. Foreign Affairs, Council of Foreign Relations, New York, 91( 6), 2012, p. 20.
39
Kane S., նշվ. աշխ., էջ 16:
102