Contemporary Eurasia, Economic and Political Issues, volume V (1) Contemporary Eurasia volume V (1) | Page 103
ՄՈՒՇԵՂ ՂԱՀՐԻՅԱՆ
2008-2009 թթ. համաշխարհային տնտեսական ճգնա-
ժամի ժամանակ նավթի գներն անկում ապրեցին, և նավթային
եկամուտներից կախվածություն ունեցող երկու կողմերը մի-
ջանկյալ համաձայնության եկան: 2008 թ. դեկտեմբերին Բաղ-
դադը համաձայնվեց ՔՇԿ-ի տարածքում երկու նավթահան-
քերը միացնել Իրաքից Թուրքիա գլխավոր խողովակաշարին:
2009 թ. մայիսին Բաղդադը թույլատրեց Էրբիլին նավթ արտա-
հանել Թաք Թաք նավթահանքից 40 : Առաջին համաձայնությու-
նը տևեց ընդամենը մի քանի ամիս, քանի որ քրդերը ֆինան-
սական լուրջ ճնշումների էին ենթարկվում արդյունահանող ըն-
կերությունների կողմից, որոնք պահանջում էին փոխհատուցել
իրենց ծախսերը: Բաղդադը պնդում էր, որ ՔՇԿ-ը ծախսերը
կատարի իր ամենամյա բյուջեից: 2010 թ., երբ քրդերի՝ ար-
դյունահանման հնարավորությունները մեծացան, Բաղդադն ու
Էրբիլը նոր պայմանավորվածություն ձեռք բերեցին, որով
քրդերը պետք է շարունակեին նավթի արդյունահանությունը,
իսկ դաշնային կառավարությունը փոխհատուցեր ընկերու-
թյունների ներդրումները 41 : Այս պայմանավորվածությունը ևս
կարճ տևեց, քանի որ վեճ ծագեց նավթային ընկերությունների`
հետազոտման և արդյունահանման կազմակերպման հետ
կապված ծախսերի վերաբերյալ: Խնդիրն ավելի էին բար-
դացնում Ալ-Մալիքիի և Բարզանիի հարաբերությունների սրու-
մը և Ալ-Մալիքիի դիրքերի ամրապնդումը: Բարզանին փորձեց
Ալ-Մալիքիի հակառակորդների հետ պայմանավորվածության
հասնել և անվստահություն հայտնել նրան, եթե Ալ-Մալիքին
շարունակի խախտել իշխանական լիազորությունների բաշխ-
ման խոստումները: Բարզանիին վստահություն էր հաղորդում
այն, որ աշխարհում նավթային խոշորագույն ընկերություն-
ներից մեկը՝ ամերիկյան Exxon Mobil-ը, պայմանագիր էր ստո-
րագրել ՔՇԿ-ի հետ, ինչը զայրացրել էր Ալ-Մալիքիի կառավա-
րությանը, որն ընկերությանը սպառնում էր պատժամիջոց-
ներով 42 :
Մյուս կողմից Թուրքիան ավելացրեց նավթի գնումներն
Իրաքյան Քրդստանից, իսկ Ալ-Մալիքիի և Թուրքիա