Contemporary Eurasia, Economic and Political Issues, volume V (1) Contemporary Eurasia volume V (1) | Page 104

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ պետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հարաբերությունները լարված էին 2011 թ. սկսված սիրիական հակամարտության պատճա- ռով, որտեղ Ալ-Մալիքին աջակցում էր Սիրիայի նախագահ Բաշար Ասադին: Բարզանիի «հեղաշրջումը» չստացվեց, քանի որ Ալ-Մալիքին վայելում էր Իրանի ու ԱՄՆ-ի աջակցությունը: Ալ-Մալիքին, ի պատասխան նավթի արդյունահանման քրդա- կան բոյկոտին, սպառնաց կրճատել ՔՇԿ-ին տրամադրվող մի- ջոցները: Ի վերջո, կողմերը եկան նախկին պայմանավորվա- ծությանը, իսկ քրդերը նավթային առումով շարունակեցին կախված մնալ Բաղդադից 43 : 17% մասնաբաժնի շնորհիվ ՔՇԿ-ի եկամուտները 2005 թ. 2.5 միլիարդ դոլարից 2013 թ. հասան 13 միլիարդ դոլարի 44 : 2013 թ. Էրբիլն ավարտին հասցրեց նավթամուղի կառուցումը՝ միացնելով այն Քիրքուք-Ջեյհան նավթամուղին: 2014 թ. նավթամուղով Ջեյհան հասած առաջին միլիոն բարել քրդական նավթը տանկերով ուղևորվեց Եվրո- պա 45 : 2014 թ. հունիսին ԻՊ-ը գրավեց Իրաքի՝ մեծությամբ երկ- րորդ քաղաքը՝ Մոսուլը՝ տիրանալով իրաքյան բանակի ստո- րաբաժանումների թողած մեծաքանակ սպառազինությանը, բանկերին, նավթագազային պաշարներին, վերամշակման գործարաններին, օդանավակայաններին: ԻՊ-ի կողմից Մոսու- լի և մի շարք այլ տարածքների գրավումից իրաքյան քրդերը հայտնվեցին ռազմաճակատի առաջին գծում: Իրաքյան բա- նակի նահանջի պայմաններում քրդական փեշմերգան մար- տեր էր մղում ԻՊ-ի դեմ նրանց առաջխաղացումը բուն Իրաք- յան Քրդստանի տարածք կանգնեցնելու համար: Մոսուլի, Թիքրիթի գրավումից հետո գրոհայինները հարձակում սկսե- ցին քրդերի մայրաքաղաք Էրբիլի ուղղությամբ, որը մեծ ջան- քերի գնով հաջողվեց կանգնեցնել: 2014 թ. հուլիսին իրաքյան բանակի ստորաբաժանում- ները նահանջեցին նաև Քիրքուքի շրջանից, որի նկատմամբ հավակնություններ ունի Իրաքյան Քրդստանը: ԻՊ-ի կողմից Քիրքուքի գրավումը թույլ չտալու համար քրդական փեշմեր- գան մտավ քաղաք: Պատերազմը ֆինանսական լուրջ խնդիր- 43 44 45 Նույն տեղում: Natalie D., The Kurdistan Region of Iraq: Stabilizer or Spoiler?, Georgetown Journal of International Affairs, Washington, Feb. 2013, p. 73. KRG statement on first oil sales through pipeline export, http://cabinet.gov. krd/a/d.aspx?l=12&a=51589, 23,05, 2015. 104