ՄՈՒՇԵՂ ՂԱՀՐԻՅԱՆ
ների առաջ կանգնեցրեց քրդական կառավարությանը: Հարյուր հազարավոր փախստականների առկայության, ռազմական ծախսերի ավելացման, նավթի գնի անկման պայմաններում քրդական կառավարությունը դժվարությունների առաջ կանգնեց ֆինանսական պարտավորությունները կատարելու գործում: Բնակչության մի մասին աշխատավարձերի չվճարումը հանգեցրեց սոցիալական լարվածության, և 2015 թվականի հոկտեմբերի սկզբից Սուլեյմանիեի շրջանում ցույցեր սկսվեցին ընդդեմ կառավարության և ՔԴԿ-ի: Կալադիզե, Կալար բնակավայրերում ցույցերը վերածվեցին բախումների, որի հետևանքով զոհեր եղան 46:
2015 թվականի հոկտեմբերի դրությամբ կառավարության տվյալներով Իրաքյան Քրդստանում ապաստան էր գտել 1.5 միլիոն ներքին տեղահանված և 280 հազար սիրիացի փախըստական: Նրանց աջակցելու համար, ըստ ՔՇԿ-ի և Համաշխարհային բանկի հաշվարկների, տարեկան առնվազն 1.4 միլիարդ դոլար է անհրաժեշտ 47: Այս զարգացումները հանգեցրին ներքաղաքական լարվածության աճի խորհրդարանական գլխավոր ուժերի ՝ ՔԴԿ-ի և Գորանի միջև: Բանը հասավ նրան, որ Գորանի ներկայացուցիչներին, այդ թվում ՝ խորհրդարանի խոսնակին, թույլ չտվեցին մտնել Էրբիլ ՝ մասնակցելու խորհըրդարանի նիստին 48:
Ստեղծված ծանր պայմաններում Բաղդադին և Էրբիլին անհրաժեշտ էր նավթի արդյունահանման և արտահանման նոր համաձայնության հասնել, սակայն երկարաժամկետ պայմանավորվածություն, որը կբավարարեր երկու կողմին էլ, չէր հաջողվում ձեռք բերել: 2015 թվականի հունվարին քրդերն ու կենտրոնական կառավարությունը կարծես թե համաձայնության էին հասել օրական 300,000 բարել Քիրքուքից և 250,000 բարել ԻՔ-ի տարածքից վաճառել Բաղդադի միջոցով, որի դիմաց կենտրոնական իշխանությունը պետք է փոխանցեր բյուջեի 17 %-ը: Նավթի նվազող գների պատճառով, սակայն, Իրա-
46
Three killed in violent unrest in Iraq ' s Kurdistan region, Oct. 10, 2015, http:// www. reuters. com / article / us-iraq-kurds-protestsidUSKCN0S40JE20151010.
47
Crisi Looms for Refugees Taken in by Iraq’ s Kurds, 30 Sep. 2015, հttp:// www. bloombergview. com / articles / 2015-09-30 / crisis-looms-forrefugees-taken-in-by-iraq-s-kurds.
48
Goran gathers for first meeting since MPs ousted, Oct. 18, 2015 http:// rudaw. net / english / kurdistan / 18102015.
105