Contemporary Eurasia, Economic and Political Issues, volume V (1) Contemporary Eurasia volume V (1) | Page 106
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ
քի իշխանությունները ձգձգում էին պայմանավորվածության
իրագործումը: 2015 թ. համար Իրաքի կառավարությունը
ստիպված էր բյուջեն 151 միլիարդ դոլարից կրճատել մինչև 105
միլիարդ դոլար, իսկ 2016 թվականի համար ընդունվել է 89
միլիարդանոց բյուջե 49 :
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Ամփոփելով նշենք, որ ֆինանսապես Բաղդադից անկախ
դառնալու համար քրդերը ցանկանում են իրավունք ստանալ
ինքնուրույն տնօրինելու իրենց տարածքում գտնվող նավթա-
հանքերը, արդյունահանումը և վաճառքը, սակայն թույլ զար-
գացած ենթակառուցվածքները հնարավորություն չեն տալիս
ստանալու այնքան եկամուտ, որը երաշխավորվում էր Իրաքի
սահմանադրությամբ: Ի պատասխան Էրբիլի նավթային «ինք-
նագործունեության»՝ Բաղդադը սպառնում էր, որ չի փոխանցի
քրդերին հասանելիք գումարը: Դաշնային կառավարության
համար նավթային գործոնն ազդեցության ամենաազդեցիկ
լծակն էր Էրբիլի վրա վերջինիս զիջումներ պարտադրելու
առումով:
Չնայած ԻՊ-ի գործունեությունը կենտրոնական իշխա-
նության թուլացման համատեքստում ձեռնտու է Էրբիլին, սա-
կայն դրա դեմ պայքարը և նավթի ցածր գները, ինքնուրույն
ֆինանսական քաղաքականություն վարելու անհաջող փորձը
դժվար վիճակում են դրել նաև քրդական ինքնավարությանը:
Դրան գումարվել են նաև ներիշխանական հակասությունները
բուն Իրաքյան Քրդստանի տարածքում՝ կապված «Գորանի»
ուժեղացման և Բարզանիի նախագահության ժամկետի երկա-
րաձգման հետ: Արդյունքում 2015 թ. վերջի դրությամբ քաղա-
քական ճգնաժամ էր հասունացել նաև Իրաքյան Քրդստանում:
Տարածքային հարցերի չկարգավորված լինելը մշտապես
լարվածության պատճառ է դառնում: Քիրքուքը թե՛ քրդերի, թե՛
Իրաքի համար ռազմավարական կարևորություն ունի և ոչ
միայն ռեսուրսային առումով: Հաշվի առնելով, որ կողմերից
մեկը մյուսի հանդեպ չունի վճռորոշ առավելություն՝ տարած-
քային հարցերը շարունակելու են չլուծված մնալ և լուրջ սպառ-
նալիք լինել Իրաքի կայունության համար:
49
Frantzman S., Why Kurdistan Can't Sell It's Oil, http://nationalinterest.
org/feature/why-kurdistan-cant-sell-its-oil-16364?page=2, 6 May 2016․
106