Contemporary Eurasia, Economic and Political Issues, volume V (1) Contemporary Eurasia volume V (1) | Page 107

ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
Արմեն Մանվելյան, պ. գ. թ., ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի ավագ գիտաշխատող ։ Դասավանդում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրայում: Զբաղվում է արդի միջազգային հարաբերություններում էներգետիկ աշխարհաքաղաքականության հիմնախնդիրների, էներգետիկ անվտանգության և միջազգային անվտանգության հարցերի ուսումնասիրությամբ ։
Գոհար Իսկանդարյան, պ. գ. թ., դոցենտ, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի ավագ գիտաշխատող: Հետազոտությունների ոլորտներն ընդգրկում են Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության և ներքաղաքական հիմնախնդիրները:
Եվա Հարությունյան, պ. գ. թ., ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի ավագ գիտաշխատող: Զբաղվում է Ճապոնիայի արտաքին քաղաքականության, մասնավորապես Մերձավոր Արևելքի, Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերությունների ուսումնասիրությամբ:
Արաքս Փաշայան, պ. գ. թ., դոցենտ, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի արաբական երկրների բաժնի ավագ գիտաշխատող: Զբաղվում է արաբական երկրների ներքին և արտաքին հիմնախնդիրների, « Իսլամական համագործակցություն » կազմակերպության, ինչպես նաև քաղաքական իսլամի ուսումնասիրությամբ:
Գրիգոր Վարդանյան, պ. գ. թ., ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի արաբական երկրների բաժնի գիտաշխատող: Զբաղվում է Սիրիայի Արաբական Հանրապետության ժամանակակից պատմության, ալավիական համայնքի, ինչպես նաև Սիրիայում ալավիների ռազմաքաղաքական ազդեցության հիմնախնդիրների ուսումնասիրությամբ:
Գոռ Գևորգյան, պ. գ. թ., դոցենտ, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի արաբական երկրների բաժնի գիտաշխատող: Զբաղվում է Եգիպտոսի ներքին և արտաքին քաղաքական հիմնախնդիրներով, արաբ – իսրայելական հակամարտության, ինչպես նաև միջարաբական հարաբերությունների հիմնախնդիրների ուսումնասիրությամբ:
Մուշեղ Ղահրիյան, պ. գ. թ., ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի գիտաշխատող: Զբաղվում է Իրաքում և Մերձավոր Արևելքի այլ երկրներում քրդական խնդրի ուսումնասիրությամբ ։
107