Contemporary Eurasia, Economic and Political Issues, volume V (1) Contemporary Eurasia volume V (1) | Page 98
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ
մադիր «Գորան» շարժմանը, որը մեկ տարի առաջ Իրաքյան
Քրդստանի օրենսդիր մարմնի ընտրություններում ստացել էր
պատգամավորական մանդատների 25%-ը: «Գորանը», սա-
կայն, հրաժարվեց հանդես գալ միասնական ցուցակով՝ մե-
ղադրելով ՔԴԿ-ին ու ՔՀՄ-ին իշխանության մենաշնորհացման
փորձի մեջ: Այն նախընտրեց առանձին մասնակցել համա-
իրաքյան ընտրություններին, որպեսզի Բաղդադում ապահովեր
իր ներկայությունը: Մարտյան ընտրություններին Քրդստանի
դաշինքը հավաքեց ձայների մոտ 15%-ը, որը հավասար էր 43
մանդատի: Նախորդ գումարման խորհրդարանի համեմատ
(2005 թ. դեկտեմբերյան ընտրություններ) Քրդական դաշինքը
կորցրեց 10 տեղ: «Գորանը» ստացավ 8 մանդատ, իսկ քրդա-
կան իսլամական ուժերը՝ 6 մանդատ 25 : Խորհրդարանում չու-
նենալով մեծամասնություն՝ վարչապետը սկսեց ուժեղացնել
գործադիրի դիրքերն ու ազդեցությունը՝ ի հաշիվ խորհրդա-
րանի և տեղական իշխանությունների: Նուրի Ալ-Մալիքին
փորձում էր ռազմական ուժերը, դատարանները, նախարարու-
թյունները ենթարկեցնել իրեն: Այն բանից հետո, երբ Միացյալ
Նահանգների Հատուկ ուժերը պետական ինստիտուտները
փոխանցեցին Իրաքի իշխանություններին, վարչապետ Ալ-
Մալիքին բանակի ներսում մի քանի բրիգադ ձևավորեց որպես
հակաահաբեկչական ուժեր, որոնց դուրս բերեց Պաշտպանու-
թյան նախարարության ենթակայությունից և դրեց իր ան-
միջական հրամանատարության տակ: Այնուհետև նա մեկ կա-
ռույցի մեջ միավորեց ոստիկանությունն ու բանակը: Ալ-Մալի-
քիի անմիջական ենթակայության տակ մոտ 4200 հոգուց բաղ-
կացած հատուկ ստորաբաժանում կ ար 26 : Նա իր անմիջական
վերահսկողությունը սահմանեց Գերագույն դաշնային դատա-
րանի վրա, վերացրեց ամերիկյան օկուպացիայի ժամանակ
բացված մի շարք գործակալությունների անկախությունը,
որոնք պետք է վերահսկեին ընտրությունները, հետևեին մար-
դու իրավունքների պաշտպանությանը և պայքարեին կոռուպ-
ցիայի դեմ: Նուրի Ալ-Մալիքին համոզված էր, որ իշխանության
կիսումը և շրջանների ինքնավարության աստիճանի մեծա-
25
26
Iraq's new parliament seat distribution, 29 Mar., 2010, http://ekurd.net
/mismas/articles/misc2010/3/govt1674.htm (մատչելի էր 01.04.2016):
Yaphe J., Maliki's maneuvering in Iraq, 6 Jun. 2012, http://foreignpoli-
cy.com/2012/06/06/malikis-manuevering-in-iraq/ (մատչելի էր 01.04.2016):
98