Contemporary Eurasia, Economic and Political Issues, volume V (1) Contemporary Eurasia volume V (1) | Page 97
ՄՈՒՇԵՂ ՂԱՀՐԻՅԱՆ
Այո՛, մենք ֆեդերալիզմ ենք կառուցելու: Սակայն պետք է
նշենք, որ կենտրոնական կառավարությունն ավելի ուժեղ է,
քան դաշնային միավորները, և դաշնային միավորներն ավելի
ուժեղ չեն, քան կենտրոնական կառավարությունը, ինչպես
ոմանք են մտածում, որ կենտրոնական կառավարությունը
միայն հավաքում ու բաշխում է եկամուտները: Ահա ինչպես են
ոմանք պատկերացնում կենտրոնական կառավարությունը, որ
այն պետք է այդ աստիճանի թույլ լինի: Սա հակասում է ուժեղ
պետություն կառուցելու նպատակին, որն ունակ կլինի պաշտ-
պանելու ինքն իրեն» 22 , - նշում էր Ալ-Մալիքին: Հասկանալի է,
որ այս ելույթն ուղղված էր Էրբիլին:
Մի քանի շաբաթ անց Ալ-Մալիքին ավելի հեռուն գնաց՝
քննադատելով սահմանադրության «հապշտապ ընդունումը»,
այն դեպքում, երբ Իրաքն անցումային շրջանում էր: Վարչա-
պետը նշեց, որ սահմանադրությունը պետք է փոխվի՝ կառա-
վարության և նահանգների միջև իշխանության բաժանումը
հստակեցնելու համար: 2009 թ. հունվարի 21-ին Իրաքի վար-
չապետը կրկնեց, որ սահմանադրությունն ու օրենքները պետք
է փոխվեն՝ երկրի միասնությունը պահպանելու համար 23 : Ալ-
Մալիքին քննադատության ենթարկեց նաև մուհասասան՝
պաշտոնների բաշխման չգրված պայմանավորվածությունը,
ըստ որի՝ նախագահը պետք է լինի քուրդ, վարչապետը՝ շիա,
խորհրդարանի խոսնակը՝ սուննի 24 :
2010 թ. Իրաքում խորհրդարանական ընտրություններ
անցկացվեցին: Վարչապետ Ալ-Մալիքիի գլխավորած «Օրենքի
պետություն» կոալիցիան ստացավ 89 մանդատ՝ ընդամենը 2
մանդատով զիջելով Իյադ Իլավիի «Իրաքի ազգային շարժ-
մանը»: 2010 թ. խորհրդարանական ընտրություններին Քրդըս-
տանի դաշինքը կոչ արեց մասնակցել միասնական ցուցակով՝
հրավիրելով նաև իսլամական կուսակցություններին և ընդդի-
22
23
24
International Crisis Group, Working to Prevent Conflict Worldwide, Iraq and
the Kurds: Trouble Along the Trigger Line, Middle East Report N88, Brussels,
8 July 2009, p. 6.
العراق وحدة لحماية ضروري الدستور تغيير :المالكي ,Ալ-Մալիքի. Թաղիր ալ-
դասթուր դարուրի լիհիմայա ուահդաթուլ Իրակ:
21 Jan. 2009, http://middle-east-online.com/?id=72829 (մատչելի էր 01.04.
2016).
21 Jan 2009, العراق دمرت والحزبية الطائفية المحاصصة :المالكي , Ալ-Մալիքի. Ալ-
մուհասասա ալ-տաիֆիյա ու ալ-հիզբիյա դամարաթ ալ-Իրակ http://
www.lebanese-forces.com/2009/01/21/32305/ (մատչելի էր 01.04.2016):
97