Contemporary Eurasia, Economic and Political Issues, volume V (1) Contemporary Eurasia volume V (1) | Page 96

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ երբ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» կոչվող խմբավորումը մեծ տարածքներ գրավեց Իրաքի հյուսիսում և կենտրոնում: 2014 թ. հունիսին, երբ կառավարական զորքերը նահանջում էին Քիրքուքից, քրդական փեշմերգան արագորեն զբաղեցրեց այն: Բաղդադի և Էրբիլի հարաբերությունների սրումը համըն- կավ վարչապետ Նուրի Ալ-Մալիքիի դիրքերի ամրապնդման ժամանակաշրջանի հետ: Ալ-Մալիքին, որն ուներ Իրանի և ԱՄՆ-ի աջակցությունը, կենտրոնամետ քաղաքականություն էր վարում՝ միաժամանակ իր ձեռքում հավաքելով իշխանական լծակները: Մինչև 2008 թ. քրդական կուսակցությունները դաշ- նակցում էին շիայական ուժերի՝ Ալ-Մալիքիի «Դաուա» կուսակ- ցության 19 և Աբդ Ալ-Ազիզ Ալ-Հաքիմի գլխավորած Իրաքի իսլամական գերագույն խորհրդի հետ: Ալ-Մալիքին օգտագոր- ծում էր քրդերի աջակցությունը՝ սուննի արաբական ուժերի և շիա ազդեցիկ հոգևորական Մուքթադա Ալ-Սադրի գլխավորած շրջանակների ընդդիմությանը դիմագրավելու համար: Քրդերը 2008 թ. մարտին աջակցեցին Ալ-Մալիքիին Ալ-Սադրի կողմնա- կիցների դեմ առճակատման ժամանակ 20 : Ալ-Մալիքիի և քրդերի հարաբերությունները սկսեցին լար- վել 2008 թ. սկսած: Բարզանիի և վարչապետի միջև հեռակա վեճ սկսվեց. Բարզանին Ալ-Մալիքիին մեղադրեց իշխանու- թյունն իր ձեռքում կենտրոնացնելու մեջ ի պատասխան վար- չապետի ելույթի, ով քրդերին մեղադրել էր հակասահմանա- դրական քաղաքականություն վարելու մեջ՝ ինչպես փեշմերգան ՔՇԿ-ի տարածքից դուրս տեղակայումը և օտար երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը ՔՇԿ տարածքում 21 : Բասրայում Ալ-Սադրի և Խանեկինում քրդերի դեմ ունեցած հաջողություններից ոգեշնչված՝ վարչապետ Նուրի Ալ-Մալիքին 2008 թ. սեպտեմբերի 17-ի ելույթում խոսեց ուժեղ կենտրոնական պետության առավելությունների մասին՝ միաժամանակ նշելով, որ դա չի հակասում ֆեդերալիզմի սկզբունքին: «Սա չի նշանակում հրաժարում ֆեդերալիզմից: 19 20 21 Կուսակցության անվանումն է «Իսլամական կոչի կուսակցություն», որ հա- ճախ համառոտ նշվում է «Դաուա» (արաբերենից թարգմանաբար՝ կոչ): Katzman K., Kurds in Post-Saddam Iraq, Congressional Research Service report for Congress, Washington, 1 Sep. 2009, p. 6: Full text of KRG response to Iraqi Prime Minister's accusations, 1 Dec 2008, KRG website, http://cabinet.gov.krd/a/d.aspx?l=12&s=02010100&r=223&a= 26811&s=010000 (մատչելի էր 12.05.2016): 96