Contemporary Eurasia, Economic and Political Issues, volume V (1) Contemporary Eurasia volume V (1) | Page 95

ՄՈՒՇԵՂ ՂԱՀՐԻՅԱՆ
շրջան առ շրջան 16: Բաղդադը, բնականաբար, այս տարբերակը չընդունեց: Իրաքում քաղաքական անկայունության պայմաններում հանրաքվեն իշխանությունների համար թիվ մեկ խնդիրը չէր: Հաշվի առնելով այս հանգամանքը և խնդրի խճճվածությունը ՝ որևէ քայլ չձեռնարկվեց 140-րդ հոդվածի 2-րդ կետի իրականացման համար: Սահմանված վերջնաժամկետը լրացավ 2007 թ. դեկտեմբերի 31-ին ՝ հարցը դուրս բերելով սահմանադրության միջոցով լուծման շրջանակից:
Վիճելի տարածքներում փեշմերգայի և Իրաքի անվտանգության ուժերի առկայությունը մշտապես լարվածության պատճառ է, որը պարբերաբար վերաճում է բախումների: Այդպիսի բախում տեղի ունեցավ Խանեկին քաղաքում: 2008 թ. հուլիսին Իրաքի անվտանգության ուժերը հատուկ գործողություն իրականացրին Դիյալայում ընդդեմ « ալ-Կաիդայի »: Քրդերը, սակայն, այս գործողության մեջ իրենց ՝ վիճելի տարածքներից դուրս մղելու մտադրություն տեսան: Խանեկինում հազարավոր քրդեր բողոքի ցույցեր սկսեցին ՝ ընդդեմ քրդական ուժերի դուրսբերման պահանջի 17: Իրաքի անվտանգության ուժերը քրդերին վերջնագիր ներկայացրին ՝ պահանջելով դուրս գալ քաղաքից 24 ժամվա ընթացքում: Երբ քրդերը մերժեցին վերջնագիրը, իրաքյան ուժերը փորձեցին ուժով դուրս բերել նրանց, սակայն ձախողվեցին: Ի վերջո, Իրաքյան Քրդստանի նախագահ Բարզանին մեկնեց Բաղդադ և հանդիպեց Իրաքի վարչապետ Նուրի Ալ-Մալիքիին ՝ հակամարտությանը վերջ դնելու համար: Բաղդադում համաձայնություն ձեռք բերվեց առ այն, որ քրդական և իրաքյան ուժերը պետք է քաղաքից հետ քաշվեն 25 կմ հեռավորության վրա 18: Արդյունքում կառավարական ուժերը զբաղեցրին Խանեկինից հարավ ընկած արաբական բնակավայրերը, իսկ քրդական փեշմերգան ՝ քաղաքից հյուսիս ընկած բնակավայրերը: Իրավիճակն էական փոփոխության ենթարկվեց 2014 թվականի հունիսին,
16
Kane S., Iraqs Oil Politics, Where Agreement Might Be Found, Peaceworks No. 64. Washington, 2010, p. 13.
17
Raouf S., Standoff over Iraqi Town Stokes Tension with Kurds, Reuters, August 31, 2008, http:// www. reuters. com / article / idUSLV159246._ CH _. 2400( մատչելի էր 01.04.2016).
18
Stansfield G., Anderson L., Kurds in Iraq: the Struggle between Baghdad and Erbil, Middle East Policy 15, 1( Spring 2009), p. 2, http:// mepc. org / journal / middle-east-policy-archives / kurds-iraq-struggle-between-baghdad-and-erbil( մատչելի էր 01.04.2016).
95