Contemporary Eurasia, Economic and Political Issues, volume V (1) Contemporary Eurasia volume V (1) | Page 94

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ տացրել են նրանց արժանապատվությունը: Իրաքի իշխանու- թյունների արաբականացման քաղաքականության մեջ ռեսուր- սային խնդիրների լուծումը միակ գլխավորը չէր: Քիրքուքն իր աշխարհագրական դիրքով առանցքային նշանակություն ունի երկրի հյուսիսում կենտրոնական իշխանության ներկայության համար: Քիրքուքում անհրաժեշտ էր վստահելի բնակչության առկայություն՝ ապագայում Իրանից և Թուրքիայից թիկունքն ամրապնդելու համար: 2004 թ. ընդունված Իրաքի Անցումային վարչական օրեն- քի 58-րդ հոդվածը վերաբերում է Քիրքուքի և վեճի առարկա մյուս տարածքների խնդրին: Հոդվածում նշվում է, որ Իրաքի անցումային կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի որոշակի շրջաններում, այդ թվում՝ Քիրքուքում նախորդ վար- չակարգերի՝ ժողովրդագրական վիճակը փոփոխելու քաղաքա- կանության հետևանքով ստեղծված անարդարությունը շտկելու համար: 58-րդ հոդվածի հիման վրա սահմանադրություն ընդգրկվեց 140-րդ հոդվածը, որի 1-ին կետում նշված է, որ գործադիր իշխանությունը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռ- նարկի Անցումային վարչական օրենքի 58-րդ հոդվածի բոլոր ենթակետերի պահանջներն իրագործելու համար: Հոդվածի երկրորդ կետի համաձայն՝ Անցումային վարչական օրենքի 58- րդ հոդվածով Իրաքի անցումային կառավարության գործադիր ճյուղի վրա դրված պատասխանատվությունը տարածվելու է սահմանադրությանը համապատասխան ընտրված գործադիր իշխանության վրա, որը պետք է ամբողջությամբ իրագործվի (կարգավորում, մարդահամար և Քիրքուքում ու մյուս վիճար- կելի տարածքներում հանրաքվեի անցկացում՝ քաղաքացիների կամքն արտահայտելու համար) մինչև 2007 թվականի դեկ- տեմբերի 31-ը 15 : Այս հոդվածը շատ անորոշ է և չի սահմանում, թե որ տա- րածքներն են վիճելի, ովքեր պետք է մասնակցեն հանրա- քվեին: Եթե այն անցկացվեր բոլոր նահանգներում, որտեղ վիճելի տարածքներ կան, ապա քրդերը մեծամասնություն էին միայն Քիրքուքում և հանրաքվեի արդյունքում ստիպված էին լինելու հրաժարվել հավակնությունների մեծ մասից: Քրդական կուսակցություններն առաջարկում էին հանրաքվեն անցկացնել Քիրքուքի նահանգում՝ ամբողջությամբ և մյուս նահանգներում՝ 15 Իրաքի սահմանադրության 140-րդ հոդվածի «ա» և «բ» կետեր: 94