ՄՈՒՇԵՂ ՂԱՀՐԻՅԱՆ
Սադդամ Հուսեյնի իշխանության տապալումից հետո քրդական ուժերը մտան Քիրքուք և սկիզբ դրեցին հակառակ գործընթացին ՝ քաղաքի և նահանգի քրդականացմանն ու արաբների հեռանալուն, որն իրականացվում էր արաբ ընտանիքներին հեռանալու դիմաց փոխհատուցում առաջարկելով, քրդերի զանգվածային վերաբնակեցմամբ: Արաբները և թուրքոմանները քրդերի վերադարձը դիտում էին որպես ապագա հանրաքվեի արդյունքների վրա ազդելու փորձ քրդական ուժերի կողմից, մինչդեռ քրդերն արաբների դժգոհությունը որակում էին որպես արաբականացման քաղաքականության շարունակություն 13:
2003 թ. բաասական վարչակարգի տապալումից հետո մոտ 200,000 ներքին տեղահանվածներ վերադարձան Քիրքուք, որոնց մեծ մասը քրդեր էին: ՔՇԿ-ի ղեկավարությունը խրախուսում էր քրդերի վերադարձը, սակայն շատերը, որոնք արդեն հասցրել էին իրենց կյանքը կարգավորել ինքնավարության տարածքում, չէին ցանկանում վերադառնալ Քիրքուք, որտեղ նրանց անորոշությունն էր սպասում: Շատ քրդեր համարում էին, որ իրենց անվտանգությունը կարող է ապահովվել, եթե Քիրքուքը քրդական ինքնավարության մաս լինի: Թուրքոմանները, ընդհակառակը, կարծում էին, որ իրենց շահերն ավելի լավ պաշտպանված կլինեին ոչ թե ինքնավար շրջանի տարածքում, այլ Բաղդադի ենթակայության տակ: Արաբներն էլ մտավախություններ ունեին, որ Քիրքուքի նավթից ստացված եկամուտները կարող էին օգտագործվել շրջանն Իրաքից անջատելու համար 14:
Քիրքուքի վերաբերյալ գիտական գրականության մեջ խնդիրը հաճախ գերազանցապես դիտվում է նավթային եկամուտների տեսանկյունից: Քիրքուք բառին մշտապես ուղեկցում է « նավթով հարուստ » բառակապակցությունը ՝ երկրորդ պլան մղելով էթնիկ բաղադրիչը: Մինչդեռ, մեր կարծիքով, խնդրի բարդությունը և լուծման բացակայությունն առաջին հերթին էթնիկ բաղադրիչի հետ են կապված: Տասնամյակներ շարունակ Քիրքուքում քրդերը և մյուս ժողովուրդները սեփականազրկվել են, տեղահանվել, ենթարկվել զտումների, նվաս-
13
Wolff S., Governing( in) Kirkuk: resolving the status of a disputed territory in post-American Iraq, International Affairs, Royal Institute of International Affairs 1944-, 86.6, Hoboken, 2010, p. 1370.
14
Նույն տեղում:
93