Contemporary Eurasia, Economic and Political Issues, volume V (1) Contemporary Eurasia volume V (1) | Page 92
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ
քականության նպատակը հենց ապահովագրումն էր սպառ-
նալիքներից 9 :
Տեղահանումների առաջին զանգվածային ալիքն սկսվեց
1974 թ. Բաղդադի կողմից Քրդստանի ինքնավար շրջանի
միակողմանի հռչակումից հետո, որը ներառում էր Էրբիլի,
Սուլեյմանիեի և Դոհուկի նահանգները: 1975 թ. քրդական
ապստամբության պարտությունից հետո բարզան ցեղի հա-
զարավոր անդամներ նույնպես բռնությամբ արտաքսվեցին
իրենց բնակավայրերից: 1970-ականների վերջերին Իրաքի
կառավարությունն Իրանի և Թուրքիայի սահմանակից տա-
րածքներից հասցրել էր տեղահանել առնվազն քառորդ միլիոն
քրդի: Քրդերի բնակավայրերը մասամբ ոչնչացվում էին՝ սահ-
մանային հատվածներում «սանիտարական գոտի» ստեղծելու
համար, իսկ տեղահանվածները բնակեցվում էին մայրուղի-
ների մոտակա տարածքներում, որտեղ իրաքյան բանակն
ուժեղ վերահսկողություն ուներ 10 :
Քրդերին տեղահանելուց հետո Իրաքի իշխանություններն
ազատված տարածքներն արաբ ընտանիքներով բնակեցնելու
ծրագիր սկսեցին: Մոսուլից հարավ-արևմուտք ընկած ալ-Ջա-
զիրա անապատում բնակվում էին վարչակարգին հավատարիմ
բազմաթիվ ցեղեր: Նրանց առաջարկեցին ազատ, ոռոգվող հո-
ղատարածություններ, իսկ շեյխերը խրախուսում էին տեղա-
փոխությունը 11 :
1991 թ. ապստամբությունների պարտությունից հետո
արաբականացման քաղաքականության գլխավոր թիրախը
դարձան Քիրքուքը և հարևան շրջանները: Հազարավոր քրդե-
րի, թուրքոմանների ու ասորիների պարտադրում էին պաշ-
տոնական փաստաթղթերում որպես ազգություն նշել «արաբ»:
Պահանջը մերժող քրդերին ստիպում էին լքել իրենց տները և
տեղափոխվել քրդական շրջաններ: 1991-2000 թթ. Քիրքուք
նահանգի տարածքից ավելի քան 120.000 մարդ է տեղա-
հանվել 12 :
Stansfield G., Anderson L.m Crisis in Kirkuk, The Ethnopolitics of Conflict and
Compromise, Philadelphia, , 2009, p 51.
10 Human Rights Watch, Iraq’s Crime of Genocide: The Anfal Campaign Against
the Kurds, New Haven, 1995, p. 6.
11 Bouckaert P., Human Rights Watch, Claims in Conflict, Reversing Ethnic
Cleansing in Northern Iraq, Vol. 16, No. 4(E), New York, August 2004, p 2:
12 Human Rights Watch, Iraq: Forcible Expulsion of Ethnic Minorities, Vol. 15,
No. 3(E), New York, 2003, p. 2.
9
92