Contemporary Eurasia, Economic and Political Issues, volume V (1) Contemporary Eurasia volume V (1) | Page 91

ՄՈՒՇԵՂ ՂԱՀՐԻՅԱՆ
նավթը հայտնաբերվել է դեռ 1927 թ., իսկ Իրաքի նավթային ընկերությունն արդյունահանումն սկսել է 1934 թ.:“ Oil & Gas Journal”-ի տվյալների համաձայն ՝ Իրաքը 140 միլիարդ բարել նավթային պաշարներ ունի, որը հավասար է Մերձավոր Արևելքի ընդհանուր պաշարների 18 %-ին և համաշխարհային պաշարների 9 %-ին 4: Իրաքյան նավթի 17 %-ը Քիրքուքի, Մոսուլի, Խանեկինի շրջակայքում է գտնվում, որոնք գիտական գրականությունում ընդունված է վիճելի տարածքներ անվանել 5: Միջազգային էներգետիկ գործակալության տվյալների համաձայն ՝ Իրաքյան Քրդստանի նավթային պաշարները կազմում են 4 միլիարդ բարել 6: Մինչդեռ Քիրքուքում պաշարները հասնում են 10 միլիարդ բարելի: Նախքան պատերազմը Քիրքուքից օրական 680,000 բարել նավթ էր արդյունահանվում, սակայն պատերազմի հետևանքով այն իջավ մինչև 200,000 բարելի 7: Քիրքուք քաղաքը նավթային կենտրոն լինելուց բացի ՝ ավելի քան 800.000 բնակչությամբ Իրաքի ՝ մեծությամբ 4-րդ քաղաքն է, որտեղ բնակվում են արաբներ, քրդեր, թուրքոմաններ, քրիստոնյա տարբեր համայնքներ, որոնք մրցակցում են տարածքի և կառավարման լծակների համար 8: Նախկինում գավառական քաղաք Քիրքուքը նավթի պաշարների հայտնաբերումից հետո Իրաքի տնտեսության համար կարևորագույն նշանակություն ձեռք բերեց: Աճող նավթարդյունաբերության շնորհիվ քաղաքի բնակչությունը համալրվեց այլ վայրերից աշխատելու եկած մարդկանցով: Մյուս կողմից պետությունը պետք է ապահովագրեր նավթաբեր շրջանները տարածաշրջանային ու ներքին սպառնալիքներից: Քիրքուքում Իրաքի իշխանությունների իրականացրած արաբականացման քաղա-
4
Oil & Gas Journal, Worldwide Look at Reserves and Production, PenWell Corporation, Tulsa, 6 Jan. 2014, p. 62.
5
International Energy Agency, World Energy Outlook Special Report: Iraq Energy Outlook,( October 2012), p. 52, http:// www. worldenergyoutlook. org / media / weowebsite / 2012 / iraqenergyoutlook / fullreport. pdf( մատչելի էր 01.04.2016).
6
Նույն տեղում, էջ 53:
7
US Government, Energy Information Administration, Country Analysis Briefs – Iraq, August 2007. http:// www. eia. doe. gov /( մատչելի էր 12.05.2016).
8
Iraq and the Kurds: The Brewing Battle over Kirkuk, International Crisis Group, Middle East Report No. 56, Brussels, 18 July 2006, pp. 2-3.
91