Contemporary Eurasia, Economic and Political Issues, volume V (1) Contemporary Eurasia volume V (1) | Page 90
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ
էր, որը հաստատվել էր 1991 թ. քրդական ապստամբության
ճնշումից հետո: Քրդերի վերահսկողության տակ գտնվող տա-
րածքներն էին Էրբիլի, Սուլեյմանիեի և Դոհուկի մուհաֆա-
զաները և որոշ տարածքներ Քիրքուքի (Թամիմ), Դիյալայի,
Սալահ ադ-Դինի և Նինևայի մուհաֆազաներից: 2003 թ. պա-
տերազմի ժամանակ քրդական զինված ուժերը դեպի հարավ
ընդլայնեցին իրենց վերահսկողության տակ գտնվող տա-
րածքները՝ ն երառյալ Քիրքուք, Մախմուր, Խանեկին քաղաք-
ները: Քիրքուք քաղաքը և համանուն նահանգը քրդերի համար
կրկնակի կարևորություն ունեն: Առաջին հերթին նրանք քա-
ղաքը պատմականորեն համարում են իրենցը, որը ժամանակի
ընթացքում իշխանությունների վարած քաղաքականության
հետևանքով զգալիորեն զրկվել է իր բնիկ բնակչությունից:
Էրբիլը դեռ ամերիկյան ներխուժումից առաջ առաջարկում էր,
որ քաղաքն ընդգրկվի քրդական ինքնավարության տարածք՝
դա համարելով պատմական արդարության վերականգնում:
Ջալալ Թալաբանին, լինելով Իրաքի նախագահ, հայտարարեց,
որ Քիրքուքը քրդերի Երուսաղեմն
է 1 ՝ դրանով կարծես
շեշտելով, որ այն սրբազան նշանակություն ունի իրենց հա-
մար, հետևաբար զիջման չեն գնալու այս հարցում: Քիրքուքի
կարևոր նշանակության վկայությունն է նաև այն, որ 1992 թ.
ներկայացված Քրդստանի շրջանի սահմանադրության նախա-
գծում Քիրքուքը նշված է որպես մայրաքաղաք 2 : 2009 թ.
Քրդստանի շրջանի սահմանադրության նախագծում ուղղակի
հիշատակություն չկա Քիրքուքի՝ մայրաքաղաք լինելու մասին,
սակայն 10-րդ հոդվածով խորհրդարանին իրավունք է տրվում
Էրբիլի փոխարեն այլ մայրաքաղաք ընտրելու 3 :
Քիրքուքի երկրորդ նշանակությունը ռեսուրսային է՝ հաշ-
վի առնելով, որ վաճառքից Քիրքուքի նավթի պաշարների տնօ-
րինումը ռազմավարական կարևորություն ունի: Քիրքուքում
1
2
3
األوسط الشرق ,2011, مارس 14, كركوك حول طالباني تصريحات يعتبرون عراقيون نواب
برلمانيا الستجوابه ويدعون « مستفزة »
Նուաբ ալ-իրակիյուն յաաթաբարուն թասրիհաթ Տալաբանի հաուլա
Քիրքուք «մուսթաֆիզա» վա յադաուն լիիսթիջաուաբա բառլամանիյա, Աշ-
Շարկ –Ալ-Աուսատ, http://archive. aawsat.com/details.asp?section=4&article=
612370&issueno=11794#.VsLIHvmLTIU, (Մատչելի էր 01.04.2016).
O'Leary B., How to Get Out of Iraq with Integrity, Philadelphia, 2009, p. 153.
Տե՛ս Իրաքյան Քուրդիստանի՝ 2009 թ. սահմանադրության նախագծի 10-
րդ հոդված, http://www.presidency.krd/docs/KRConstitution-ar.pdf (մատչելի
էր 12.05.2016 ).
90