Contemporary Eurasia, Economic and Political Issues, volume V (1) Contemporary Eurasia volume V (1) | Page 89
ՄՈՒՇԵՂ ՂԱՀՐԻՅԱՆ
ՄՈՒՇԵՂ ՂԱՀՐԻՅԱՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԵՎ ՆԱՎԹԱՅԻՆ ՎԵՃԵՐԸ ԲԱՂԴԱԴԻ ԵՎ
ԷՐԲԻԼԻ ՄԻՋԵՎ (2003-2015 ԹԹ.)
2003 թ. մարտին ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան ներխու-
ժեց Իրաք՝ գրավելով երկրի տարածքը և տապալելով նախա-
գահ Սադդամ Հուսեյնի իշխանությունը: Ռազմական գոր-
ծողություններին կոալիցիայի կողմից ակտիվորեն մասնակցեց
նաև քրդական փեշմերգան: Քրդերը, օգտվելով հնարավորու-
թյունից, դեպի հարավ ընդարձակեցին իրենց վերահսկողու-
թյան տակ գտնվող տարածքները: Սադդամ Հուսեյնի իշխա-
նության տապալումից հետո Իրաքում կառավարման նոր հա-
մակարգ, պետական նոր մարմիններ ստեղծվեցին, ընդունվեց
նոր սահմանադրություն: Քրդերն իրենց ինքնավարությունն
ամրապնդելուց բացի մեծ ներկայացվածություն ունեցան նաև
կենտրոնական իշխանությունում: 2005 թ. ընդունվեց Իրաքի
սահմանադրությունը, որով քրդական ինքնավարությունը պաշ-
տոնական կարգավիճակ ստացավ լայն լիազորություններով,
քրդերի համար երաշխավորվեց Իրաքի նավթային եկամուտ-
ների մի մասը: Այնուամենայնիվ, նոր սահմանադրությունը
չկարգավորեց կենտրոնական իշխանության և Իրաքյան
Քրդստանի միջև տարածքային, ռեսուրսային, կառավարման
լծակների հետ կապված վեճերը: Հոդվածի նպատակն է
ներկայացնել և վերլուծել քրդերի և իրաքյան իշխանություն-
ների միջև գոյություն ունեցող խնդիրները 2003 թվականից
հետո ստեղծված իրողությունների լույսի ներքո:
Իրաքում տարածքային վեճերը կապված են օրենքով
քրդերի տնօրինության տակ գտնվող տարածքների և նրանց
հավակնությունների հետ, որոնք ամենևին չեն համընկնում:
2003 թ. պատերազմից հետո տարածքային վեճերը, կառա-
վարման լծակների և նավթի արդյունահանման ու դրանից
ստացված եկամուտների վերաբաշխման խնդիրները դարձան
կենտրոնական իշխանության և Քրդստանի շրջանային կա-
ռավարության հակասությունների ու առճակատման առանցքը:
Նախքան 2003 թ. պատերազմը քրդական ինքնավարու-
թյան և Իրաքի մյուս տարածքների սահմանը «Կանաչ գիծն»
89