Contemporary Eurasia, Economic and Political Issues, volume V (1) Contemporary Eurasia volume V (1) | Page 88

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ 8. Իշխանության մոտ գտնվող եգիպտական «Մուսուլման եղ- բայրներ» կազմակերպությունն անցել է քաղաքական-գա- ղափարախոսական «արդիականացման» երկար ճանա- պարհ և որդեգրել է «սալաֆիական շարժումներից և գա- ղափարախոսություններից» տարանջատվելու դիրքորո- շումը` ներկայանալով որպես «չափավոր իսլամիստական» ուղղություն, որն առաջ քաշեց Եգիպտոսում պետական կառուցվածքի «թուրքական մոդելի» ներդրման հնարավո- րությունը: 9. Միևնույն ժամանակ Եգիպտոսում իշխանության մոտ գտնվող «չափավոր իսլամականները» ձգտում են ստեղծել ազգային միասնության պետություն, թեպետև անհասկա- նալի է, թե ինչպես են իշխանությունները դա իրագործելու, մանավանդ, երբ երկրում առկա է 8-10 մլն ղպտիական հա- մայնքը, որի նկատմամբ միշտ վերապահումով է մոտենում «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությունը: 10. Երկրում նկատվում է գաղափարական նոր միտում` կապ- ված «ավտորիտարիզմի ուժը բանակում չէ, այլ քաղաքա- ցիական հասարակության առկայության»: 11. Այդ իմաստով տեղին է հիշեցնել ԱՄՆ-ի գործադրած ջան- քերի մասին` տարածաշրջանում «չափավոր իսլամիզմի» բազային հենքի ստեղծման ուղղությամբ տարվող աշխա- տանքների մասին, ի հակակշիռ իսլամի սալաֆիական ուղ- ղության զարգացման: 88