Contemporary Eurasia, Economic and Political Issues, volume V (1) Contemporary Eurasia volume V (1) | Page 87

ԳՈՌ ԳԵՎՈՐԳՅԱՆ 3. 4. 5. 6. 7. պահպանումը՝ աշխարհիկ պետություն ունենալու փո- խարեն: Միևնույն ժամանակ անտարակույս է, որ իշխա- նության իսլամականացումը նշանակում էր հրաժարում հեղափոխության ձեռքբերումներից, որին ի դեպ մաս- նակցեց եգիպտական հասարակության առավել կըրթ- ված և ազատական հատվածը: Իսլամիստական հավաքական ուժերը՝ «Մուսուլման եղ- բայրներ» կազմակերպության գլխավորությամբ, տաս- նամյակներ շարունակվող պայքարի ընթացքում ստա- ցան ընդամենը մեկ օրինական հնարավորություն մաս- նակցելու երկրի իշխանության ձևավորման գործընթա- ցին և կարողացան հաղթանակ ամրագրել: Իսլամական- ներին հաջողվեց օգտագործել գյուղական բնակավայ- րերի ընտրաձայները, որոնք տոկոսային տեսակարար կշռի իմաստով ավելի մեծաքանակ էին: Նախագահական ընտրությունները փաստեցին, որ եգիպտական հասարակության՝ ընտրելու իրավունքից օգտվող ստվար զանգվածը գերադասում է իշխանու- թյան լծակների մոտ տեսնել իսլամականներին, եթե ան- գամ չի փոխվում պետության բռնապետական հենքը: Եգիպտացիները քվեարկեցին թվացյալ արդիականաց- ման օգտին, այսինքն՝ հանուն քաղաքական նոր վեր- նախավի, որը կապված չէր նախկին վարչակարգի հետ: Սա էր պատճառը, որ նախապատվությունը տրվեց չնչին տարբերությամբ ոչ թե ավելի հայտնի Ահմադ Շաֆիքին, այլ Մուհամմադ Մուրսիին: Չնայած այն հանգամանքին, որ 2012 թ. նախագահա- կան ընտրությունները Եգիպտոսում աննախադեպ էին իրենց թափանցիկության և արդարության իմաստով, այնուամենայնիվ իսլամականների իշխանության գալը ամենևին էլ չէր վստահեցնում երկրում ժողովրդավարա- կան սկզբունքների հաստատման և քաղաքացիական հասարակության կառուցման մասին: Նախագահական ընտրությունների արդյունքները գո- հացրին ԱՄՆ-ին. Վաշինգտոնը քաջ գիտակցում էր, որ իսլամիստական խաղադրույքը նաև Եգիպտոսում կբերի սպասված նպատակի: Սա էր պատճառը, որ ԱՄՆ-ը պնդեց նախագահական ընտրությունների արդյունքնե- րի շուտափույթ հրապարակում: 87