Contemporary Eurasia, Economic and Political Issues, volume V (1) Contemporary Eurasia volume V (1) | Page 86

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ
ապաքաղաքականացված լինելու հանգամանքով: Հարկ է նշել նաև, որ տևական ժամանակ Եգիպտոսի բնակչությունը զըրկված է եղել պետության քաղաքական կյանքին իրական միջամտելու կարողությունից, ինչը թե ՛ դեգրադացրել է և թե ՛ ստեղծել անկումային իրավիճակ ներկայի և ապագայի նկատմամբ: Քաղաքական կյանքի նկատմամբ ցածր հետաքրքրությունը հաստատվում է նաև տարբեր լրատվամիջոցների կողմից կատարված հետազոտության արդյունքներով, որոնց համաձայն ՝ հարցումներին մասնակցած Եգիպտոսի բնակչության մոտ 78,5 %-ը համոզված է, որ երկրում անցկացվող ընտրությունները ոչինչ չեն փոխի 43:
Այս ամենի արդյունքում հաղթեց Մուհամմադ Մուրսին: Հետաքրքրական է այն, որ Մուրսիի թեկնածության մասնակցությունն ընտրություններում հաստատվեց միայն Բարձրագույն ընտրական հանձնաժողովի կողմից « Մուսուլման եղբայրներ » կազմակերպության ներկայացուցիչ Խայրաթ Ալ-Շատերի թեկնածությունը մերժելուց հետո: Այսինքն ՝ ստացվում է, որ ընտրություններին իրական նշանակություն ունեցավ ոչ թե թեկնածուի անձը, այլ տվյալ դեպքում կուսակցության դիրքորոշումը:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
1. Խորհրդարանական և նախագահական ընտրությունները Եգիպտոսում ի ցույց դրեցին այն, որ երկրում առկա են իրարամերժ երկու հիմնական բևեռներ ՝ ազգայնական գաղափարներով առաջնորդվող զինվորականները և աստվածապետություն կառուցելու ջատագովները ՝ իսլամիստները: Լիբերալ-ժողովրդավարական հայացքներ ունեցող ուժերը թեպետև կանգնած էին եգիպտական հեղափոխության ակունքներում, այդուամենայնիվ հետհեղափոխական երկու հիմնական իրադարձություններում ՝ խորհրդարանական և նախագահական ընտրություններում, պարտվեցին:
2. Եգիպտական հասարակությունը մրցակցային ժողովըրդավարության պայմաններում գիտակցական ընտրություն կատարեց, որը բյուրեղացրեց վերջինիս կողմնորոշումը դեպի ավանդական դավանական արժեքների
43
Грабельников А. А., Тамух Мохаммед Анасс, СМИ и президентские выборы в Египте после революции, file:/// C:/ Users / GG / Downloads / smi-i-prezidentskie-vybory-v-egipte-posle-revolyutsii % 20( 2). pdf.
86