Contemporary Eurasia, Economic and Political Issues, volume V (1) Contemporary Eurasia volume V (1) | Page 81

ԳՈՌ ԳԵՎՈՐԳՅԱՆ
դիրքերը 34: Ամր Մուսան նաև Թուրքիայի և Իրանի հետ հարաբերությունները զարգացնելու կոչ էր անում: Ամր Մուսան ծավալուն քարոզարշավ իրականացրեց գյուղական բնակավայրերում ՝ խոստանալով միջին ունեցվածքի տեր մարդկանց մեղմ բարեփոխումներ իրականացնել երկրում իր նախագահ ընտրվելու պարագայում 35:
Ահմեդ Շաֆիքը ՝ Եգիպտոսի Ռազմաօդային ուժերի նախկին հրամանատարը և նախկին վարչապետը, սուր քննադատության էր ենթարկվում իսլամականների կողմից, քանի որ նա եղել էր իշխանությունից հեռացված նախագահ Մուբարաքի թիմից: Շաֆիքը քարոզարշավի ընթացքում ձեռք բերեց բավականին կողմնակիցներ, քանի որ խոստանում էր ընտրվելուց հետո ՝ 24 ժամվա ընթացքում, երկրում հաստատել կայունություն, իսկ փողոցներում ՝ անվտանգություն: Շաֆիքի ընդդիմախոսները պնդում էին, որ նա նաև զինվորականների թեկնածուն է 36:
ԱԱԿ նախագահ 60-ամյա Մուհամմադ Մուրսին 37 սկզբնական շրջանում առաջադրվեց իբրև պահեստային թեկնածու և առաջին պլան դուրս եկավ միայն այն բանից հետո, երբ նախագահի թեկնածուների ցուցակից կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից դուրս հանվեց « Մուսուլման եղբայրների » հիմնական թեկնածուն ՝ Խայրաթ Ալ-Շատիրը, որը կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալն էր: Արդյունքում « Մուսուլման եղբայրները » սատարեցին Մուրսիին 38:
34
Amr Mussa`s campaign“ in good spirits” one week before the big day, տե ՛ ս http:// english. ahram. org. eg / NewsContent / 36 / 122 / 41850 / Presidentialelections- / Presidential-elections-news / Amr-Moussas-campaign-in-good-spiritsone-week-befo. aspx, 17.05.2012.
35
Նույն տեղում:
36
Egypt`s former PM Ahmed Shafiq banned from presidential race, տե ՛ ս https:// www. alarabiya. net / articles / 2012 / 04 / 24 / 210046. html, 24.04.2012.
37
Մուրսին մասնագիտությամբ ինժեներ է, կրթությունը ստացել է ԱՄՆ-ում: Ունի խորհրդարանական աշխատանքի փորձ, Մուբարաքի իշխանության շրջանում մի քանի անգամ ընտրվել է իբրև անկախ թեկնածու: Դիտորդների կարծիքով դուրս մնացած Շատիրն ավելի շատ վստահություն էր ներշնչում հասարակությանը, քան Մուրսին: Վերջինս խոստանում էր վերացնել իշխանության կոռումպացված ինստիտուտները, դնել երկիրը իսլամական հենքին, լայնորեն տարածել շարիաթի նորմերը պետության կառավարման մեջ: Տե ՛ ս Named Egypt`s Winner, Islamist Makes History, http:// www. nytimes. com / 2012 / 06 / 25 / world / middleeast / mohamed-morsi-ofmuslim-brotherhood-declared-as-egypts-president. html, 24.06.2012.
38
Տե ՛ ս Named Egypt`s Winner, Islamist Makes History, նշվ. կայք:
81