Contemporary Eurasia, Economic and Political Issues, volume V (1) Contemporary Eurasia volume V (1) | Page 82
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ
Աբդ Ալ-Ֆութուհը չափավոր իսլամական է՝ լիբերալ հա-
յացքներով: 2011 թ. նա հեռացվեց «Մուսուլման եղբայրներ»
կազմակերպությունից, երբ հայտարարեց, որ նախագահ դառ-
նալու նկրտումներ ունի 39 : «Մուսուլման եղբայրները» միայն
նրա արտաքսումից հետո հայտարարեցին, որ կմասնակցեն
նախագահական ընտրություններին: 60-ամյա գործիչը խոս-
տանում էր մասշտաբային ժողովրդավարական բարեփոխում-
ներ: Նրա լիբերալ հայացքների հիմքում դրված են իսլամական
բազան և ազնիվ, սկզբունքային մարդու կերպարը: Վերջինիս
կողմնակիցների հիմնական զանգվածը արտասահմանում
բնակվող եգիպտացիներն էին 40 :
Համդին Սաբահին նախկին թղթակից է, համարվում է
եգիպտական ընդդիմության վետերանը: Սաբահին համարվում
է Նասերի գաղափարների հետևորդը, անմիջական մասնակ-
ցություն է ունեցել 2011 թ. հակաիշխանական ցույցերին: Նրան
սատարում են երիտասարդական տարբեր շարժումները և
արհմիությունները, քանի որ նրա գաղափարական հայեցա-
կարգում կան նաև սոցիալիստական հայացքներ: Նրա կողմ-
նակիցները պաստառներին ներկայացնում էին Սաբահին իբրև
իրենցից մեկը՝ այսպես կոչված ժողովրդի տղան 41 :
Նախագահական ընտրություններն անցան 2 փուլով, քա-
նի որ առաջին փուլում կողմերից և ոչ մեկը չկարողացավ հաղ-
թահարել ընտրաձայների 50% շեմը: Ընտրությունների առաջին
փուլը կայացավ 2012 թ. մայիսի 23-24-ին, իսկ երկրորդը՝
հունիսի 16-17-ին 42 :
Ընտրությունների ցուցանիշները հստակ հասկանալու
համար ստորև ներկայացնում ենք քվեարկության արդյունք-
ները.
39
40
41
42
Egypt candidate: Moderate Islamist, Abdul Moneim Aboul Fotouh, http://www.
bbc.com/news/world-middle-east-17356253, 13.04.2012.
Նույն տեղում:
Egypt`s surprise candidate: Hamdeen Sabahi, տե՛ս http://www.aljazeera.
com/blogs/middleeast/2012/05/2313.html , 04.06.2012., նաև՝ Hamdeen
Sabbahi, http://english.ahram.org.eg/NewsContent/36/124/36856/Presiden-
tial-elections-/Meet-the-candidates/Hamdeen-Sabbahi.aspx , 02.04. 2012.
Եգիպտոսի 83 մլն բնակչության միայն շուրջ 50,5մլնն է օգտվում ընտ-
րական իրավունքից:
82