Contemporary Eurasia, Economic and Political Issues, volume V (1) Contemporary Eurasia volume V (1) | Page 80

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ պահպանվում էր 48 ժամ, ինչը պետք է բացառեր կրկնակի քվեարկությունը 33 : Ընտրարշավը Եգիպտոսում տևեց երեք շաբաթ և պետու- թյան համար դարձավ վերջին տասնամյակների ամենավառ իրադարձություններից մեկը: Նախագահի թեկնածուները ծախսեցին 100-ավոր մլն դոլարներ իրենց գովազդի և քա- րոզարշավի վրա: Երկրի պատմության մեջ առաջին անգամ առավել հայտնի թեկնածուների մասնակցությամբ կայացան հեռուստաբանավեճեր: Եգիպտոսում նախագահական ընտրություններին մաս- նակցելու համար հայտ էին ներկայացրել ընդամենը 23 թեկ- նածու, սակայն Բարձրագույն ընտրական հանձնաժողովը թույլատրեց միայն 13-ին: Համաձայն հասարակական հարց- ման՝ 13 թեկնածուներից առավել մեծ հեղինակություն էին վայելում 5-ը, որոնցից յուրաքանչյուրն ըստ էության կարող էր 2-րդ փուլ անցնել: Օրինակ, առաջին տեղը զբաղեցնում էր ԱՊԼ-ի նախկին գլխավոր քարտուղար 75-ամյա Ամր Մուսան, երկրորդ տեղում էր Եգիպտոսի նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիքը, երրորդ տեղում՝ անկախ թեկնածու իսլամիստ Աբդ Ալ-Մոնեյմ Աբու-Ալ Ֆութուհը, չորրորդ տեղում՝ «Մուսուլման եղբայրների» ներկա- յացուցիչ Մուհամմադ Մուրսին և վերջապես հինգերորդ տե- ղում՝ սոցիալիստ Համդին Սաբահին: Կարծում ենք՝ չափազանց հետաքրքրական կլինի համա- ռոտ ներկայացնել հավանական 5 թեկնածուների տեղն ու դե- րը եգիպտական հասարակության մեջ և քարոզարշավում ար- ված հիմնական շեշտադրումները: Այսպես, ԱՊԼ-ի նախկին գլխավոր քարտուղար, ինչպես նաև Եգիպտոսի Արտաքին գործերի նախարար 75-ամյա Ամր Մուսան օգտագործում էր այն կռվանը, որ ինքը Մուբարաքի իշխանության տարիներին միշտ ընդդիմադիր է եղել և ամենակարևորը, որ երբեք չի եղել իշխող կուսակցության անդամ: Ամր Մուսան նաև Իսրայելին պարբերաբար դատապարտող գործչի համբավ ուներ: Նրան հիմնականում սատարում էին կայունության և պետության ժառանգորդության կողմնակիցները, քանի որ վերջինս պնդում է, որ օգտագործելով իր հեղինակությունը միջազգային ասպա- րեզում՝ կկարողանա վերականգնել Եգիպտոսի խարխլված 33 Նույն տեղում: 80