Contemporary Eurasia, Economic and Political Issues, volume V (1) Contemporary Eurasia volume V (1) | Page 79

ԳՈՌ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Ընտրությունների օրը Եգիպտոսում միաժամանակ բացվեցին շուրջ 14.000 ընտրատեղամասեր, որոնցից յուրաքանչյուրում պետք է ներկա գտնվեր երկրի դատական համակարգից մեկ դատավոր, որն էլ պետք է գլխավորապես վերահսկեր ընտրակարգը 29: Բացի դատավորներից, ընտրատարածքներում ներկա գտնվեցին եգիպտական և օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչներ, իսկ դրսում կարգը պաշտպանեցին ոստիկանները և զինվորականներ 30: Ընտրությունների վերաբերյալ միջազգային հանրությանը ստույգ տեղեկատվություն փոխանցելու նպատակով հրավիրվեցին նաև շուրջ 50 երկրներից ժամանած դիտորդներ: Դիտորդներ հրավիրվեցին նաև Արաբական պետությունների լիգայից և Աֆրիկյան դաշինքից 31:
Բավականին հետաքրքիր մոտեցում էր սահմանվել նիքաբա կրող ընտրող կանանց համար: Նրանք պարտավոր էին իրենց դեմքը ցույց տալ հանձնաժողովի անդամներից մեկին, այլապես չէին թույլատրի մասնակցել ընտրություններին: Այդ նպատակով իշխանություններն ընտրատարածքներ ուղղորդեցին դատական համակարգում աշխատող կանանց 32:
Փոխվել էր նաև քվեաթերթիկի ձևը, մասնավորապես յուրաքանչյուր քվեաթերթիկ ուներ անվտանգության մի քանի աստիճան: Յուրաքանչյուր քվեաթերթիկ ուներ դաջվածքով կնիք, ինչպես նաև հատուկ նշագրում, որը կարելի էր կարդալ միայն հատուկ սարքի միջոցով: Ընտրատուփերը պետք է փակված լինեին հատուկ կողպեքներով, իսկ անգրագետ ընտրողների համար քվեաթերթիկներում թեկնածուի անվան առջև դրվում էր հատուկ նշան, որի կողքին փակցված էր վերջինիս նկարը: Այս ամենից բացի, քվեարկողը քվեարկությունից առաջ մատը պետք է ընկղմեր թանաքամանի մեջ, որը մատի վրա
29
Egypt`s historic election, 23 May 2012, տե ՛ ս https:// www. theguardian. com / world / middle-east-live / 2012 / may / 23 / egypt-presidential-elections-live, 23.05.2012.
30
Egyptian Presidential Elections, տե ՛ ս http:// english. dohainstitute. org / release / 15e8d489-373a-445c-827d-16d085ffb413, 28.08.2012.
31
В Египте завершилась подготовка к первым президентским выборам, տե ՛ ս https:// ria. ru / arab _ eg / 20120521 / 654450032. html, 21.05.2012.
32
Египет впервые за десятилетия выбирает президента: страну может возглавить исламист, տե ՛ ս http:// palm. newsru. com / world / 23may2012 / egypt1. html, 23.05.2012.
79