Contemporary Eurasia, Economic and Political Issues, volume V (1) Contemporary Eurasia volume V (1) | Page 78

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ընտրաձայների ընդամենը 9,2%-ը, իսկ վերին պալատում՝ 8,45% 26 -ը: Արդարացի լինելու համար հարկավոր է նշել, որ դեռ 2005 թ. «Մուսուլման եղբայրներ»-ի ներկայացուցիչներն Ազ- գային ժողովի ընտրություններում, հանդես գալով որպես ան- կախ թեկնածուներ, կարողացան հավաքել ընտրողների ձայ- ների 20%-ը՝ ձևավորելով եգիպտական Ազգային ժողովի ամե- նախոշոր խմբակցություններից մեկը 27 : Այդպիսով, ըստ էության խորհրդարանական ընտրու- թյունները Եգիպտոսում քաղաքական առումով դարձան որա- կապես նոր իրադրության ձևավորման նախերգանքը: Սա հանրապետական Եգիպտոսի քաղաքական պատմության դեռ նախադեպը չունեցող մի իրավիճակ էր, երբ իսլամականները թափանցիկ և այսպես ասած ժողովրդավարական ընտրու- թյունների միջոցով կարողացան հրապարակավ մոտենալ պետության կառավարման լծակներին 28 : Իրականում «եգիպտական հեղափոխության» ակունքնե- րում կանգնած ազատական ուժերը, ինչու ոչ նաև աշխարհիկ հայացքներ ունեցող Զինվորականների բարձրագույն խորհուր- դը, չէին ակնկալում իրադրության նման զարգացումը: Խոր- հըրդարանական ընտրությունների անցկացման կարգից և արդյունքներից դրական արձագանք ստացվեց նաև պաշ- տոնական Վաշինգտոնից: Այս իմաստով չափազանց հետաքրքրական են Եգիպտո- սում կայացած նախագահական ընտրությունները, որոնց ար- դյունքներն ըստ էության նոր՝ իսլամիստական Եգիպտոս կա- ռուցելու փորձ դարձան: Միևնույն ժամանակ հարկ է փաստել, որ նախագահական այս ընտրությունները, ի տարբերություն զանգվածային ընտրակեղծիքների պայմաններում անցկաց- ված նախորդ բոլոր ընտրությունների, աննախադեպ էին թե՛ թափանցիկությամբ, թե՛ արդարությամբ: Զինված ուժերի բարձրագույն խորհուրդը նախաձեռնել էր աննախադեպ քայ- լեր ընտրությունները անաչառ և ժողովրդավարական չափորո- շիչներին համապատասխան անցկացնելու համար: 26 27 28 Muslim Brotherhood Tops Egyptian Poll Result, Տե՛ս http://www.aljazee- ra.com /news/middleeast/2012/01/2012121125958580264.html, 22.01.2012. Конституция с поправкой на сына, Коммерсант 217, М., 21.11.2006. Նախորդ բոլոր ընտրությունները Եգիպտոսում անցել էին զանգվածային ընտրակեղծիքների պայմաններում: 78