Contemporary Eurasia, Economic and Political Issues, volume V (1) Contemporary Eurasia volume V (1) | Page 77

ԳՈՌ ԳԵՎՈՐԳՅԱՆ
դարանական ընտրությունների երեք փուլերի արդյունքում առաջին տեղը զբաղեցրեց « չափավոր իսլամիստական » « Ժողովրդավարական ալյանս հանուն Եգիպտոսի » միությունը ՝ ստորին պալատում հավաքելով ընտրաձայների 37,5 % 22-ը, իսկ վերին պալատում ՝ Շուրայում ՝ ընտրաձայների 45,04 % 23-ը: « Ժողովրդավարական ալյանս հանուն Եգիպտոսի » միությունը գտնվում էր ԱԱԿ-ի անմիջական հսկողության ներքո: Երկրորդ տեղը զբաղեցրեց դարձյալ պրոիսլամիստական ՝ « Իսլամիստական բլոկ »-ը ՝ « ալ-Նուր » 24 սալաֆիական կուսակցության առաջնորդությամբ հավաքելով ստորին պալատում ընտրաձայների 27,8 %-ը, իսկ Շուրայում ՝ 28,63 %-ը, ամփոփելով իսլամիստական բոլոր ուժերի ամբողջական և հաստատուն հաղթանակը 25: Լիբերալ-ժողովրդավարական և աշխարհիկ հայացքներ ունեցող մյուս ուժերը զբաղեցրին չափազանց թույլ դիրքեր, մասնավորապես ազգային-լիբերալ « Նոր Վաֆդ » կուսակցությունը, որը զբաղեցրեց երրորդ տեղը ՝ ստորին պալատում հավաքելով
22
Egypt`s Islamist Parties Win Elections to Parliament, http:// www. bbc. com / news / world-middle-east-16665748, 21.01.2012.
23
Եգիպտոսի ստորին պալատը բաղկացած է 508 պատգամավորական տեղից, որոնցից 10-ը նշանակվում են պետության նախագահի կողմից, կամ տվյալ դեպքում Զինված ուժերի բարձրագույն խորհրդի կողմից: Վերին պալատը կամ Մաջլիս աշ-Շուրան բաղկացած է 270 պատգամավորական տեղից, որոնցից 90-ին նշանակում է պետության նախագահը կամ տվյալ դեպքում Զինված ուժերի բարձրագույն խորհուրդը:
24
Ուլտրապահպանողական « ալ-Նուր » կուսակցությունը գործունեության լիազորագիրը ստացավ 2011թ. հունիսի 13-ին, ինչն էլ ըստ էության համարվում է կուսակցության ստեղծման տարեթիվը: Կուսակցությունը միավորեց եգիպտական սալաֆիական շարժումները: Սալաֆիական շարժումը Եգիպտոսում, որն ավելի շատ հայտնի է « ալ-Դաուա » անվամբ, սկսվել է 1970-ականներին Ալեքսանդրիայի համալսարանում և արդեն 1980-ականներին ամրապնդել իր դիրքերը: Նախկինում սալաֆիականները չէին ցանկանում մասնակցել քաղաքական զարգացումներին և չմիացան « Մուսուլման եղբայրներին »: Նրանք չմասնակցեցին նաև հակաիշխանական բողոքներին, միայն Մուբարաքի պաշտոնանկությունից հետո հայտարարեցին, որ զբաղվելու են նաև քաղաքականությամբ:
25
2012 Egyptian Parliamentary Elections, տե ՛ ս http:// carnegieendowment. org / 2015 / 01 / 22 / 2012-egyptian-parliamentary-elections-pub-58800, 22.01.2015.
77