Contemporary Eurasia, Economic and Political Issues, volume V (1) Contemporary Eurasia volume V (1) | Page 76

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ եգիպտական խորհրդարանի ստորին և վերին պալատներում կապահովի պատգամավորական մանդատների 5% 18 : «Միանգամյա ժողովրդավարության» հաղթանակը, կամ մեկ մարդ, մեկ ձայն, մեկ անգամ սկզբունքի կիրարկումը 19 Մուբարաքի պաշտոնանկությունից հետո երկրի ղեկա- վարման լծակները վերցրած Զինված ուժերի բարձրագույն խորհուրդը, նպատակ ունենալով հստակեցնելու պետության կառավարման համակարգը, ինչպես նաև, որոշ առումով տեղի տալով «արաբական փողոցի» ճնշումներին, նախաձեռնեց խորհրդարանական և նախագահական ընտրությունների կազ- մակերպման և կայացման գործընթացը: Պետք է նշել, որ Զինվորականների բարձրագույն խորհուր- դը ըստ էության 1,5 տարվա ընթացքում կազմակերպեց Սահմա- նադրական հռչակագրի հանրաքվե, սակայն մինչև խորհրդա- րանական և նախագահական ընտրություններ այդպես էլ չկարո- ղացան հստակեցնել Եգիպտոսի սահմանադրությունը: Խորհրդարանական ընտրությունները Եգիպտոսում կա- յացան 2011-2012 թթ. և անցան երեք փուլով 20 : Խորհրդա- րանական ընտրությունները պետք է հանգուցալուծեին երկրում ձևավորված իրավիճակը, համաձայն որի ուժերի երեք հիմնա- կան բևեռ կար՝ իսլամիստներ, ազատական-ժողովրդավարա- կաններ և Զինված ուժերի բարձրագույն խորհրդի որոշ գոր- ծիչներ, որոնց հարում էին նաև Մուբարաքի իշխանության վերապրուկներ համարվող մի շարք նախկին պետական այ- րեր: 2011 թ. նոյեմբերի 21-ին Զինված ուժերի բարձրագույն խորհուրդն ընդունեց քաղաքական մեկուսացման մասին օրեն- քը, որը միտված էր չթույլատրել նախկին իշխող կուսակցու- թյան անդամներին մասնակցել ընտրություններին 21 : Խորհըր- 18 Mariz Tadros, Egypt`s Election All About Image, Almost, Middle East Report Online, տե՛ս http://www.merip.org/mero/mero090605, 06.09.2005. 19 Այլընտրանքային նախագահական ընտրություններն ապահովեցին Եգիպտոսում իսլամականների անսպասելի հաղթանակը: Խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը Եգիպտոսում կայացավ 2011թ. նոյեմբերի 28-29-ին և դեկտեմբերի 5-6-ին, երկրորդ փուլը՝ դեկտեմբերի 14-15-ին և 21-22-ին, իսկ երրորդ փուլը՝ 2012թ. հունվարի 3-4-ին և 10-11-ին: Elections in Egypt: Implications of Recent Court Decisions on the Electoral Framework, http://www.ifes.org/sites/default/files/egypt_ scc_decisions_august 9.pdf, 09.08.2012. 20 21 76